logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

zenq

 

Արցախում ռազմական գործողությունները վերսկսելուն պես Հյուսիսային համալսարանի ողջ աշխատակազմը հնարավոր ամեն ինչ արեց՝ աջակցելու  ոչ միայն առաջնագծում պայքարող մեր զինվորներին, այլև թիկունքում սկսեց ակտիվորեն մասնակցել ամենատարբեր նախաձեռնությունների, կամավորական աշխատանքների, որոնց մասին առաջիկայում կխոսենք մանրամասն կերպով:

Այժմ բավականին հետաքրքիր և ինքնատիպ՝ «Թուղթը վերածենք զենքի»  նախաձեռնությանը կուզենայինք անդրադառնալ, որին բուհն ակտիվ մասնակցություն ունեցավ:  Պետք է խոստովանել, որ սկզբում  թուղթը զենքի վերածելու, կամ,  ինչպես նախաձեռնության հեղինակ Արթուր Օհանյանն էր նշել, «վերջապես մեր թղթե շերեփը երկաթյա դարձնելու» գաղափարը փոքր-ինչ անիրագործելի թվաց: Բայց քանի որ բուհն ընդառաջ է գնում հայրենանվեր բոլոր  ձեռնարկներին, հենց առաջին օրվանից միացանք նախաձեռնությանը՝ առաջնորդվելով այն սկզբունքով, որ կաթիլը քար է ծակում, թուղթը՝ թշնամուն: Նշենք, որ թղթի  վաճառքից գոյացած ողջ գումարը փոխանցվում է Հայաստան համահայկական հիմնադրամին:  Գիտակցելով, որ յուրաքանչյուր դրամն այսօր  անհրաժեշտ է առաջնագիծն անառիկ պահելու համար,   ձեռնամուխ եղանք թղթի  թափոն հայթայթելուն: «Թուղթը վերածենք զենքի»  նախաձեռնության չորս շաբաթվա ընթացքում բուհի կողմից տրամադրվել է շուրջ մեկ տոննա թուղթ: Այն շարունակական բնույթ է կրում: Ուսխորհրդի փոխնախագահ Պողոս Ստամբուլյանի անմիջական նախաձեռնությամբ թուղթ է հավաքվել նաև Արարատի մարզում՝ հանձնվելով այնտեղ գործող շտաբին: Առկա գեղարվեստական բարձրարժեք  գրքերը ուսխորհրդի փոխնախագահի նախաձեռնությամբ առանձնացվել են՝ բուհի հետ  համագործակցող զորամասի գրադարանին նվիրելու նպատակով:

 Նշենք նաև, որ «Թուղթը վերածենք զենքի»  նախաձեռնության հեղինակ Արթուր Օհանյանը  Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է: Ուրախ ենք, որ այս ինքնատիպ ձեռնարկն այսօր ինչ-որ առումով վերածվել է համահայկական շարժման՝ ընդգրկելով ոչ միայն բազմաթիվ հիմարկ-ձեռնարկություններ, ուսումնական հաստատություններ, այլև հանրապետության բազմաթիվ շրջաններ: Հաջողություն ենք մաղթում նախաձեռնության բոլոր մասնակիցներին: Այսօր համազգային պայքարին նպաստող  բոլոր միջոցներն ընդունելի և խրախուսելի են: Իսկ մեր երիտասարդներն ապացուցեցին, որ կաթիլը քար է ծակում:

 

                                                                                                                                                                             Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Հայտարարություններ

Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

23.10.2020
Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վա...

Աշխատանքի հրավեր

20.10.2020
Աշխատանքի հրավեր

Հարգելի ուսանողներ, <<Մոսկվայի տուն>> մշակութային-գործարար կենտրոնը...

Գլխավոր նորություններ