logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

                     Screenshot 7      Screenshot 6

Այս հարցի պատասխանն այսօր հուզում է գրեթե յուրաքանչյուր հայ մարդու։ Բոլորս՝  մեծից փոքր, ունենք հոգեբանական աջակցության  կարիք, քանի որ պատերազմը խոր հետք է թողել մեր հոգիներում, դրա  հետևանքները հաղթահարելու, վիշտը վերապրելու, հուսադրվելու և կյանքը վերարժևորելով շարունակելու համար մեզ ամեն դեպքում հենարան է պետք նաև հոգեբանական ճիշտ մոտեցմամբ։

 Ուստի միանգամայն հրատապ ու պահանջված էր համալսարանի հոգեբանության ֆակուլտետի 4–րդ կուրսի ուսանողների բաց դաս–վեբինարը՝ դասախոս Մարինե Մամիկոնյանի հմուտ ղեկավարությամբ։

Վեբինարն անցկացվեց սահիկահանդեսի միջոցով։ Ուսանողները՝ Էմման, Նոնան, Լիլիթը, Կասանդրան, ներկայացրեցին նախ և առաջ տարբեր տարիքի երեխաների հոգեբանության  վրա պատերազմի  թողած հետևանքները, արտահայտված ախտանշաններն ու առաջին օգնությունը։  Չէ՞ որ պատերազմն առաջին հերթին ավիրում է երեխաների ներաշխարհը, ուստի ապագա հոգեբաններն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեցին այն բոլոր քայլերն ու միջոցները, որոնք անհրաժեշտ են նախադպրոցական տարիքից մինչև դեռահասության շրջանում գտնվող երեխաներին  հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։

Ներկայացված թեմաները՝ «Հոգետրավմայից հետո տարբեր տարիքային երեխաների մոտ արտահայտված նախանշանները և խորհուրդներ օգնության վերաբերյալ», «Երեխան և պատերազմը», «Վիշտ և հարազատի կորուստ», «Մեծահասակների և մանկավարժների արձագանքը երեխայի կարիքներին», բաց դասի մասնակից–հյուրերին (բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի դեկան Մ․ Այվազյան, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Ն․ Սագսյան, այլք), համոզված եմ, անհրաժեշտ և կիրառելի գիտելիքներ փոխանցեցին։

 Ինչպես ուսանողներին և դասախոս Մ․ Մամիկոնյանին ուղղված իր շնորհակալանքի խոսում նշեց Ն․ Սարգսյանը, այսօր յուրաքանչյուրս հոգեպես վերակազմավորվելու, գոտեպնդվելու խնդիր ունենք, իսկ վեբինարի ճիշտ ընտրված նյութն ու դրա գրագետ մատուցումը ունկնդիրներին հնարավորություն տվեց փոքր–ինչ թոթափել հոգեբանական ծանր վիճակն ու շարունակել ապրել՝ վառ պահելով հայրենիքի համար նահատակվածների լուսավոր հիշատակը։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

14.01.2021
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

  Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021...

Հայտարարություն

23.12.2020
Հայտարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամա...