logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

mkc

Կրթական բարեփոխումները մշտական գործընթաց է, որի կարևոր մասն է կազմում մասնագիտական կրթական ծրագրերի(ՄԿԾ) փոխոխություններն ու համապատասխանեցումը կրթական վերջնարդյունքներին։
Հյուսիսային համալսարանում դեկտեմբերի 23–ին տեղի ունեցած դասախոսների վերապատրաստումը, որն իրականացրեց ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լ․ Ֆլջյանը, նպատակ ուներ քայլ առ քայլ ներկայացնել ՄԿԾ–ներ կազմելու առանձնահատկությունները, ուղղորդել, հստակ ցուցումներ տալ դասախոսներին, թե ինչպես կազմել վերջնարդյունքներին միտված ՄԿԾ։
Պրոռեկտոր Լ․ Ֆլջյանը նախ նշեց, որ ժամանակակից աշխարհում աշխատաշուկայի պահանջները մշտապես փոխվում են, ուստի անհրաժեշտ է բարելավել համալսարանի մասնագիտական կրթական ծրագրերը՝ մրցունակ կադրեր պատրաստելու նպատակով։ Նա կարևորեց առկա ՄԿԾ–ների բենչմարքինգը այլ բուհերի, այդ թվում նաև միջազգային կրթօջախների նմանատիպ ծրագրերի հետ՝ առաջիկայում այդ ՄԿԾ–ների միջազգայնացումն ապահովելու համար։ Պրոռեկտորը առաջնահերթ համարեց նաև գործատուների և շրջանավարտների կարծիքների ուսումնասիրումը, ինչը կնպաստի օրինակելի ծրագրեր մշակելուն։
Վերապատրաստման ընթացքում դասախոսներին ներկայացվեց ՄԿԾ–ի կառուցվածքն իր հիմնական տարրերով՝ նպատակը և խնդիրները, ուսումնառությունից ակնկալվող վերջնարդյունքները, ակնկալվող վերջնարդյունքներին հասնելու համար անհրաժեշտ դասավանդման և ուսումնառության մեթոդները, գնահատման մեթոդները, ռեսուրսները, դասընթացների բնութագրությունները և այլն։ Հանգամանորեն նշվեց, որ ՄԿԾ-ի մշակումը ենթադրում է երեք կարևոր խնդիրների լուծում՝ 1․Ի՞նչ պետք է սովորեն ուսանողները (ուսումնառության վերջնարդյունքները): 2. Ինչպե՞ս նրանք պետք է այն սովորեն (դասավանդման և ուսումնառության մեթոդները): 3. Ինչպե՞ս պարզել ուսումնառության արդյունքները ձեռք են բերվել, թե ոչ (գնահատման ձևերը)։
Վերապատրաստման ավարտին պրոռեկտորը նշեց, որ նման հանդիպումները կունենան շարունակական բնույթ, և դասախոսները ՄԿԾ–ներ կազմելու ընթացքում կստանան անհրաժեշտ խորհրդատվություն։
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

14.01.2021
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

  Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021...

Հայտարարություն

23.12.2020
Հայտարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամա...