Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակը (ներկայացուցիչ՝ Եղիշե Կիրակոսյան) Հյուսիսային համալսարանին է նվիրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուղեցույցների հայերեն թարգմանության չորս գրքույկների հնգական օրինակ: Սա շատ լավ և արժեքավոր նվեր է հատկապես բուհի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար, ուստի բուհի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում գրասենյակին դրանք բուհին տրամադրելու համար։ Համալսարանի գրադարանը սիրով կտրամադրի ուղեցույցներն իր ուսանողներին ու աշխատակիցներին:
Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդին իր անդամակցության պահին՝ 2001 թ. հունվարի 25-ին, ստորագրել է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության 1950 թվականի եվրոպական կոնվենցիան, և դրա թիվ 1, 4, 6, 7 արձանագրությունները։ ՀՀ կողմից կոնվենցիան վավերացվել է 26.04.2002թ., ուժի մեջ է մտել 26.04.2002թ.: Այդ ժամանակահատվածից ի վեր մեր երկիրը կատարում է կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Կոնվենցիայով նախատեսված՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումների վերահսկողությունը իրականացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Վերջինս անդամ երկրների համար պարբերաբար հրատարակում է ուղեցույցներ՝ նվիրված Կոնվենցիայի տարբեր հոդվածների և արձանագրությունների շուրջ ձևավորված նախադեպային իրավունքի դրսևորումներին:
Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակը (ներկայացուցիչ՝ Եղիշե Կիրակոսյան) Հյուսիսային համալսարանին է նվիրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուղեցույցների հայերեն թարգմանության չորս գրքույկների հնգական օրինակ: Սա շատ լավ և արժեքավոր նվեր է հատկապես բուհի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար, ուստի բուհի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում գրասենյակին դրանք բուհին տրամադրելու համար։
Գրքույկներից առաջինը ուղեցույց է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի («Կրկնակի չդատվելու և չպատժվելու իրավունք») վերաբերյալ, երկրորդը նվիրված է ՄԻԵԿ 5-րդ հոդվածին («Ազատության և անձեռնմխելիության իրավունք»), երրորդը՝ ՄԻԵԿ 6-րդ հոդվածին («Արդար դատաքննության իրավունք. քրեաիրավական հայեցակետ») և վերջինը՝ ՄԻԵԿ 7-րդ հոդվածին («Պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա. սկզբունք, որի համաձայն՝ միայն օրենքը կարող է սահմանել հանցագործությունը և նախատեսել պատիժը»):
Ներկայացված գրքույկները հնարավորություն կընձեռեն ուսանողներին ծանոթանալու տվյալ ոլորտի հիմնական սկզբունքներին և վերաբերելի նախադեպերին:
Մեջբերված նախադեպային իրավունքի օրինակներն ընտրվել են ուղենիշային, էական և/կամ վերջերս կայացված վճիռներից և որոշումներից:
Դատարանի վճիռների և որոշումների նպատակը միայն ՄԻԵԴ ներկայացված կոնկրետ գործերը լուծելը չէ, այլև Կոնվենցիայով սահմանված կանոնները պարզաբանելը, երաշխավորելը և դրանք զարգացնելը՝ նպաստելու համար պայմանավորվող կողմերի ստանձնած հանձնառությունները կատարելուն:
Ուղեցույցները պարունակում են հղումներ Կոնվենցիայից և դրա Լրացուցիչ արձանագրություններից մեջբերված հոդվածներից յուրաքանչյուրում օգտագործված «բանալի» բառերին: