logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

heravarusucum
 
 
 
Հյուսիսային համալսարանը նոր ստորաբաժանում ունի՝ «Հեռավար ուսուցման եվ տեխնոլոգիական կառավարման բաժին», որի ղեկավարը Արփինե Ալեքսանյանն է, գլխավոր մասնագետը՝ Մարիանա Նիկոլյանը։ Թեպետ բաժնի կանոնադրությունը վերջերս է հաստատվել, իսկ աշխատակիցներն էլ ռեկտորի հրամանով դարձյալ վերջերս են «ամրագրվել» իրենց պաշտոններում, սակայն բուհում ընթացող մի շարք կարևոր աշխատանքներ՝ համալսարանի կառավարման և փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի ներդրումը, հեռավար ուսուցման լաբորատորիայի moodle համակարգով ուսուցման կազմակերպման մի շարք կարևոր գործառույթներ մինչ այդ հաջողությամբ իրականացրել է բաժնի նորանշանակ ղեկավարը։ Նոր ստորաբաժանում ձևավորելու պահանջն առավել կարևորվեց ու դարձավ հրատապ, երբ, համավարակով պայմանավորված, բուհն անցում կատարեց առցանց կրթությանը։
Պետք է նշել, որ հեռավար ուսուցմանն առնչվող խնդիրները հաջությամբ լուծվեցին և Հյուսիսային համալսարանն առցանց տիրույթում սկզբնական շրջանի դժվարությունները պատվով հաղթահարեց նաև բաժնի այսօրվա աշխատակիցների հմուտ, գրագետ ու համակարգված աշխատանքի շնորհիվ։ Վստահ ենք, որ բուհի հեռավար ուսուցման և տեխնոլոգիական կառավարման բաժինը հետայսու ևս շարունակելու է հաջողությամբ իրականացնել իր առջև դրված նպատակներն ու խնդիրները, որոնցից են՝
1․ համակարգել համալսարանում կազմակերպվող հեռավար ուսուցման դասընթացների, էլեկտրոնային կառավարման, համակարգչային և ցանցային սպասարկումների ողջ գործընթացը,
2․ ներդնել և ծավալել նորարարական՝ առցանց կրթական գործընթաց՝ կիրառելով կրթական տեղեկատվական տեխնոլոգիաները համալսարանի բոլոր կրթական ծրագրերում և ուսուցման ձևերում,
3․ ներդնել համալսարանի կառավարման և փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգ և նպաստել բուհի կառավարման արդյունավետության, թափանցիկության բարձրացմանը։
4․ իրականացնել հեռավար ուսուցման գործընթացին նպաստող նախագծեր և այլն։
 
Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...