Հրավիրում ենք պատերազմական գործողություններին մասնակցած՝ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների ուշադրությունը։ Մրցույթին մասնակցելու ժամկետը երկարաձգվել է։ Մանրամասները՝ ստորև։
Աջակցություն պատերազմական գործողությունների մասնակից ուսանողներին
«Բրենդ Լիդեր ՀՁ» ՍՊԸ-ն (լայն սպառման ապրանքների ներմուծմամբ զբաղվող մասնագիտացած առաջատար ընկերություն https://www.brandleader.am/) պատրաստակամություն է հայտնել հովանավորել համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի որևէ ներկայացուցչի, որն ունեցել է անմիջական մասնակցություն պատերազմական գործողություններին: Կազմակերպությունը կհոգա տվյալ ուսանողի առողջական խնդիրների համար անհրաժեշտ բոլոր ծախսերը և կապահովի մասնագիտական աշխատանքով: (Ի դեպ, «Բրենդ Լիդեր» կազմակերպության աշխատակիցներից է բուհի շրջանավարտ Հասմիկ Մովսիսյանը, որի դերակատարումն այս նախաձեռնության մեջ անժխտելի է)։
Վերոնշյալ ծրագրին մասնակցելու համար անցկացվելու է մրցույթ, որի չափորոշիչներն են վիրավորվածության աստիճանը և ՄՈԳ–ը։ Ծրագրի շահառուին ընտրելիս կկարևորվի նաև նրա սոցիալական ապահովվածության աստիճանը: Ուստի հրավիրում ենք համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի՝ պատերազմական գործողություններին մասնակցած բոլոր ուսանողների ուշադրությունը։ Մրցույթի կարգին մանրամասն ծանոթանալու համար կապ հաստատեք Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչության հետ` գրելով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ․ հասցեին կամ ֆեյսբուքյան էջին/https://www.facebook.com/photo?fbid=242787394087737&set=a.188836246149519։
Կարող եք դիմել նաև վարչության աշխատասենյակ:
Դիմում– հայտերն ընդունվում են հրապարակման պահից՝ 2021.01.15-ից մինչ 31.01.2021։ Տվյալների հավաքագրման գործընթացից հետո տեղի կունենա հարցազրույց՝ վերոնշյալ կազմակերպության ներկայացուցչի/ների/ հետ։
Հարգելի ուսանողներ, սպասում ենք ձեր դիմում–հայտերին։ Պատերազմական գործողություններին մասնակցած բուհի ուսանողների աջակցության ծրագրերը շարունակական բնույթ կկրեն՝ որակի ապահովման վարչության ու լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի սերտ համագործակցությամբ:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՁԵԶ, ՏՂԵ՛ՐՔ...