logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

heravatdasalsum

Հյուրընկալվեցինք բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի «Ընդհանուր մանկավարժություն/տարրական մանկավարժություն  և  մեթոդիկա» մասնագիտության երրորդ կուրսի «Գործնական հայոց լեզու» դասընթացին։ Դասախոս՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ծովինար Ասատրյան։  Եկանք մի եզրահանգման՝ եթե դասախոսը ցանկանում է, որ ուսանողը սովորի, տիրապետի առարկային, յուրացնի նույնիսկ ամենադժվար նյութը, բոլոր միջոցները կօգտագործի այդ նպատակին հասնելու համար, եթե նույնիսկ վերապատրաստման հատուկ դասընթաց չի անցել  հեռավար ուսուցման մեթոդիկայից:
   Օբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ շուրջ մեկ տարի է, ինչ մոլորակի բնակչության գերակշիռ մասն աշխատում է առցանց հարթակում՝ փորձելով փոքր-ինչ հետաքրքիր դարձնել այս պարտադրված մեկուսացումը։ Հեռավար ուսուցմանն անցնելուն զուգահեռ հաճախ ենք անդրադարձել դրա դրական և ոչ այնքան շահեկան կողմերին։ Հարցումներ ենք անցկացրել ինչպես դասախոսական կազմի, այնպես էլ ուսանողների շրջանում,  բուհի ղեկավարությունն էլ իր հերթին արել է հնարավոր ամեն ինչ՝ ծառացած մարտահրավերներին  պատվով դիմակայելու նպատակով։ Կարելի է ասել, որ Հյուսիսային համալսարանում հեռավար ուսուցումը տեխնիկապես անցկացվում է բավականին հաջող կերպով։ Դրանում իրենց ներդրումն ունեն ինչպես դեկանատները, այնպես էլ հեռավար ուսուցումը համակարգող ստորաբաժանումը։

Մյուս կարևոր խնդիրների է առցանց ուսուցման մեթոդաբանությունը, ինչին ևս պարբերաբար անդրադարձել ենք։ Միօրինակությունից խուսափելու, դասերը հետաքրքիր, բովանդակալից ու արդյունավետ կազմակերպելու համար անչափ կարևոր է հեռավար ուսուցման գործիքակազմի իմացությունն ու կիրառումը դասախոսների կողմից։ Հիշատակության է արժանի նաև այն փաստը, որ բուհի ղեկավարությունը՝ ռեկտոր Մհեր Մակիչյանի առաջարկով,  դեռևս 2020–2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակից կրճատեց մեկ  դասաժամին հատկացվող ժամաքանակը՝ 80 րոպեից դարձնելով 60՝ այն տրամաբանությամբ, որ դասախոսները դասընթացների էլեկտրոնային տարբերակները, մեթոդական բնույթի այլ նյութեր պատրաստելու համար  ունենան բավարար ժամանակ։ Առաջիկայում կկազմակերպվեն մեթոդական վերապատրաստման դասընթացներ, իսկ մինչ այդ հարկ է նշել, որ բուհի դասախոսներից կիրառում են հեռավար ուսուցման ուսանողակենտրոն մի շարք  մեթոդներ՝ դասերը դարձնելով հետաքրքիր ու հագեցած։ Նման մի դասի մասնակիցն էինք բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի «Ընդհանուր մանկավարժություն/տարրական մանկավարժություն  և  մեթոդիկա» մասնագիտության երրորդ կուրսում «Գործնական հայոց լեզու» դասընթացի շրջանակներում։ Դասախոս՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ծովինար Ասատրյան։ 

  Դասի ընթացքում առցանց գրատախտակը հմտորեն օգտագործելը հնարավորություն ընձեռեց դասախոսին՝ մի շարք վարժություններ հանձնարարել և հետևել դրանց կատարմանը՝ ուղղորդելով ուսանողներին, ուղղումներ կատարելով, հընթացս անդրադառնալով անհասկանալի հարցերին։ Դասախոսության առավել դժվարամարս  հատվածները ներկայացվեց սահիկահանդեսի միջոցով, իսկ ինքնուրույն աշխատանքի համար օգտագործվեց խմբային աշխատանքի մեթոդը, որին մասնակցեցին բոլոր ուսանողները։ Առկա էր դասախոսի վերահսկողությունը և հնարավոր չէր խուսափել առաջադրանքը կատարելուց։ 

 «Գործնական հայոց լեզու» առարկայի  առցանց դասալսման ընթացքում եկանք մի եզրահանգման՝ եթե դասախոսը ցանկանում է, որ ուսանողը սովորի, տիրապետի առարկային, յուրացնի նույնիսկ ամենադժվար նյութը, բոլոր միջոցները կօգտագործի այդ նպատակին հասնելու համար, եթե նույնիսկ վերապատրաստման հատուկ դասընթաց չի անցել  հեռավար ուսուցման մեթոդիկայից:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

14.01.2021
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

  Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021...