logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

alen margaryan
 
 
 
Որոշեցինք ավարտին հասցնել անցած տարի նախաձեռնած, բայց մի շարք պատճառներով հետաձգված միջբուհական ուսանողական գիտաժողովը: Մասնակցության հայտեր և գիտական հոդվածներ են ուղարկել տարբեր բուհերի ուսանողներ: Հերթով զանգում եմ բոլորին՝ ընթացքում աչքի անցկացնելով հոդվածները: Ի թիվս այլ աշխատանքների՝ տպավորիչ էր հատկապես մանկավարժական համալսարանի ուսանող Ալեն Մարգարյանի հոդվածը՝ գրագետ, ինքնուրույն, բոլոր չափանիշներին համապատասխան: Զանգում եմ: Անհասանելի է: Օրվա ընթացքում փորձում եմ մի քանի անգամ: Ապարդյուն: Էլեկտրոնային հաղորդագրություն եմ ուղարկում՝ ճշտելու՝ հնարավորություն կունենա՞ մասնակցել գիտաժողովին: Սպասում եմ պատասխանի:
Նորից եմ կարդում նրա հոդվածը: Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողի աշխատանքն ինձ հուշում է, որ պատասխանատու մարդ է և ուր որ է կհայտնվի: Ամեն դեպքում գիտաժողովի ծրագիրը կազմելիս ներառում եմ նաև Ալեն Մարգարյանի անունը, ծրագիրն ուղարկում եմ էլեկտրոնային հասցեին՝ կից գրությամբ՝ խնդրում եմ հաստատել հրավերը: Սպասում եմ պատասխանի:
Քիչ անց գիտաժողովի մասնակից Շողակաթ Դևրիկյանից նամակ եմ ստանում. «Ծրագիրը նայեցի, այնտեղ Մարգարյան Ալենի անունը կա: Նա իմ ամենալավ ընկերն էր, բայց, դժբախտաբար, էս անիծված պատերազմում Ալենը զոհվել է»:
...Գտնում եմ Ալեն Մարգարյանի ֆեյսբուքյան էջը: Նա այստեղ ևս լուռ է արդեն քանի ամիս: Ընկերության հայտ եմ ուղարկում: Սպասում եմ պատասխանի...

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

14.01.2021
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

  Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021...