logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

soft skills

Սույն թվականի հունվարի 15-ին Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց վերապատրաստում “Soft skills”  թեմայով:  Վերապատրաստման բանախոսներին էին Հունաստանի միջերկրյածովյան համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, դոցենտ Կոնստանտինոս Պետրիդիսը, Իտալիայի Եվրոփաս ակադեմիայի ավագ  վերապատրաստող Սյուզան Գալիանոն  և Հյուսիսային համալսարանի եվրոպական ծրագրերի համակարգող, լեզուների ամբիոնի դասախոս Անի Թամազյանը:

Առցանց վերապատրաստման ընթացքում ներկայացված թեմաներն էին  «Ժամանակի կառավարումը»,  «Ստեղծագործականությունը» և «Բանակցային հմտությունները»:

Կոնստանտինոս Պետրիդիսն անդրադարձավ ժամանակի ճիշտ կառավարման մեթոդներին և հնարքներին, ինչպես նաև ներկայացրեց այն սխալները, որոնց պատճառով  մարդիկ չեն կարողանում արդյունավետ օգտագործել ժամանակը:

Սյուզան Գալիանոն  զուգադրեց ստեղծագործականությունը և կրթությունը, արժևորեց կրթության մեջ ստեղծագործական  մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Անի Թամազյանը ներկայացրեց բանակցությունների տեսակները, վիդեոհոլովակներով ցուցադրեց  հաջողված  բանակցությունների օրինակներ, ինչպես նաև անդրադարձ կատարեց այն կարևոր հմտություններին որոնք անհրաժեշտ են  հաջողված բանակցությունների համար:

Առցանց վերապատրաստմանը մասնակցեցին ինչպես Հյուսիսային համալսարանի  պրոֆեսորադասախոսական և վարչական  անձնակազմի անդամներ և ուսանողներ, այնպես էլ հայաստանյան և արտասահմանյան բուհերի  մի շարք ուսանողներ և դասախոսներ: Վերապատրաստման աշխատանքային լեզուն անգլերենն էր:

Առցանց վերապատրաստմանը տեխնիկական աջակցություն ցուցաբերեց Հյուսիսային համալսարանի հեռավար ուսուցման բաժինը՝ ի դեմս Արփինե Ալեքսանյանի և Մարիաննա Նիկոլյանի:

 

 

Անի Թամազյան
Հյուսիսային համալսարանի եվրոպական ծրագրերի համակարգող

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...