logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

MHER

«Հյուսիսային համալսարանը պատրաստակամ է իր կազմակերպչական և նյութատեխնիկական ռեսուրսները

ծառայեցնել  մեր երիտասարդների գիտական ներուժը վերհանելուն»

 

Գիտաժողվի հարգելի մասնակիցներ, սիրով ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում գիտաժողովի կազմկոմիտեի հրավերն ընդունելու և գիտաժողովի աշխատանքներին ձեր մասնակցությունն ապահովելու համար: Ինչպես ձեզնից շատերը գիտեն, այս գիտաժողովը նախատեսված էր դեռևս 2020 թվականին, սակայն մեզ հայտնի և ցավալի պատճառներով այն շարունակաբար հետաձգվեց: Նախ, դեռևս 2020 թվականի փետրվարին Հյուսիսային Համալսարանի աշխատակազմին և ուսանողական համակազմին վրա հասավ համալսարանի հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանի կորստի վիշտը, որի վառ հիշատակին, ի դեպ, գիտաժողովի կազմկոմիտեի որոշմամբ նվիրված է այս միջոցառումը: Այնուհետ, դեռևս չթոթափած այդ վիշտը, համալսարանի անձնակազմը և ուսանողությունը հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում   ստիպված եղավ դիմակայել երկիր մոլորակի բնակիչներին վրա հասած առողջապահության ոլորտում աննախադեպ  համավարակի սպառնալիքին՝ փորձելով կրթական գործունեության պայմանները  ներդաշնակեցնել համավարակի թելադրած և պարտադրած մարտահրավերներին, ներդնելով ուսումնական գործընթացը համավարակի պայմաններում անխափան կազմակերպելու համապատասխան տեխնոլոգիաներ և գործիքակազմ:

 Իսկ 2020 թվականի սեպտեմբերից, երբ բոլորս լեցուն  էինք թունելի վերջում լույսի սպասումով, համայն հայությանը վրա հասավ պատերազմի արհավիրքը՝ տանելով բազմահազար մարդկային կյանքեր, թողնելով խեղված ճակատագրեր: Խոնարհվելով պատերազմում նահատակված մեր հայրենակիցների հիշատակի առջև՝ Հյուսիսային համալսարանի անունից մեր վշտակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին, իսկ խորը ֆիզիկական և հոգեկան վերքեր ստացած մեր հայրենակիցներին մաղթում շուտափույթ ապաքինում:

Միաժամանակ, առավել քան երբեք, մեզ բոլորիս մաղթում եմ գիտական մտքի տոկունություն և հավատացնում եմ, որ Հյուսիսային համալսարանը պատրաստակամ է իր կազմակերպչական և նյութատեխնիկական ռեսուրսները ծառայեցնել  մեր երիտասարդների գիտական ներուժը վերհանելու և իրացնելու գործընթացներին՝ կարևորելով այն որպես մեր երկրի սոցիալ–տնտեսական բարօրության, անվտանգային միջավայրի ամրապնդման համար անհրաժեշտ նախապայման:

Եվս մեկ անգամ ողջունում եմ գիտաժողովի մեկնարկը և մաղթում բոլորիս բեղմնավոր աշխատանքային օր:

Շնորհակալություն։

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

14.01.2021
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

  Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021...