logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

56

 

Հյուսիսային համալսարանի գրադարանը կհամալրվի մասնագիտական գրքերով

Այս անգամ գիրք նվիրելու և Թումանյանի ծննդյան առթիվ կազմակերպվող միջոցառման նախապատրաստական աշխատանքները չսկսվեցին մեկ ամիս առաջ, չգրվեց հատուկ սցենար, չկազմվեց հյուրերի ցուցակ, ծաղկեպսակ չպատվիրեցինք՝ Ամենայն հայոց բանաստեղծի հուշարձանին դնելու համար, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով ռեպորտաժ չհեռարձակվեց մեր մասին: Ամեն ինչ այնքան ինքնաբուխ ու անմիջական ստացվեց, այնքան հետաքրքիր ու ջերմ, ասես հոբելյարին շնորհավորելու էին եկել միայն ամենամտերիմները՝ հատուկ ճշտելով, թե ինչպիսի նվեր կցանկանար օրվա հերոսը: Եվ ինչպես միշտ, հոբելյարի համար ամենաթանկ նվերը գրքերն էին, որոնցով բեռնավորված էլ համալսարանի աշխատակիցները մուտք գործեցին գրադարան՝ նշելու, հիշելու, բարեմաղթելու:
Հյուսիսային համալսարանում այս փետրվարի 19–ը՝ Հ. Թումանյանի ծննդյան օրը,  փոքր–ինչ տարբերվում էր նախորդ տարիների  ծննդյան օրերից. մեզ հետ չէր բուհի հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանը, որը Ամենայն հայոց բանաստեղծին առնչվող յուրաքանչյուր միջոցառում վերածում էր կատարյալ տոնակատարության։ Բուհի աշխատակազմը և ուսանողությունը հավաքվեց՝ պահպանելով բարի ավանդույթը, նաև հիշելով և արժևորելով թումանյանագիտության զարգացման գործում երջանկահիշատակ ռեկտորի մեծ ավանդը։

Միջոցառման բացման խոսքում ռեկտոր Մ. Մակիչյանը կարևորեց այն հանգամանքը, որ բուհում շարունակվում են լավագույն ավանդույթները, իսկ գիրք նվիրելու տոնը և Թումանյանի ծննդյան օրը առանձնահատուկ է նրանով, որ  հնարավորություն է տալիս ոչ միայն մտերիմներին նվիրել նրանց սիրելի հեղինակների գրքերը, այլև բուհի գրադարանը հարստացնել անհրաժեշտ գրականությամբ։

Ռեկտորը անչափ կարևորեց համալսարանի գրադարանի շարունակական համալրման գործընթացը հատկապես մասնագիտական գրքերով։ Նա նշեց, որ ամեն ինչ կարվի գրադարանը փուլ առ փուլ համալրելու, հարստացնելու նոր գրքերով՝ նպաստելով ուսանողների և բուհի գրադարանի կապի  սերտացմանը։

 Այնուհետև մասնակիցները գրադարանին նվիրեցին մասնագիտական ու գեղարվեստական գրքեր՝ հիմնավորելով իրենց  ընտրությունը, խոսելով գրքի արժեքի ու կարևորության մասին: Գրադարանավարուհի Աննա Բալյանը նշեց, որ համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված ընթերցողների պասիվությունը աստիճանաբար նվազում է, որ ուսանողներն ավելի հաճախ են դիմում գրադարան՝ վերցնելով ինչպես մասնագիտական գրքեր, այնպես էլ գեղարվեստական գրականություն: Տիկին Բալյանն ամփոփեց ավանդույթ դարձած «Լավագույն ընթերցող» մրցույթը՝ հաղթողին նվիրելով ամենաթանկը՝ գիրք:

...Այս անգամ գիրք նվիրելու և Թումանյանի ծննդյան առթիվ կազմակերպվող միջոցառման նախապատրաստական աշխատանքները չսկսվեցին մեկ ամիս առաջ, չգրվեց հատուկ սցենար, չկազմվեց հյուրերի ցուցակ, ծաղկեպսակ չպատվիրեցինք՝ Ամենայն հայոց բանաստեղծի հուշարձանին դնելու համար, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով ռեպորտաժ չհեռարձակվեց մեր մասին: Ամեն ինչ այնքան ինքնաբուխ ու անմիջական ստացվեց, այնքան հետաքրքիր ու ջերմ, ասես հոբելյարին շնորհավորելու էին եկել միայն ամենամտերիմները՝ հատուկ ճշտելով, թե ինչպիսի նվեր կցանկանար հոբելյարը: Եվ ինչպես միշտ, նրա համար ամենաթանկ նվերը գրքերն էին, որոնցով բեռնավորված էլ համալսարանի աշխատակիցները մուտք գործեցին գրադարան՝ նշելու, հիշելու, բարեմաղթելու:

Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ

30.04.2021
Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ

    Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հա...

Աշխատանքի նոր հնարավորություն մեր ուսանողներին

15.03.2021

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնի գործառույթներից է նպաստե...