logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

                                            prakt1             prakt2

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնը պարբերաբար գործընկերային հարաբերություններ է հաստատում աշխատաշուկայի առաջատար կազմակերպությունների հետ, նպաստում բուհի լավագույն ուսանողների և շրջանավարտների կարիերայի աճին։ Կենտրոնը միաժամանակ ներգրավում է ուսանողներին տարաբնույթ նախաձեռնություններում՝ դեռևս ուսումնառության տարիներից  նրանց մասնագիտական հետաքրքրությունները ընդլայնելու, գործնական հմտություններ ձևավորելու համար։

Ահա այսպիսի մի հետաքրքիր և ուսուցողական միջոցառման մասնակցեցին Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները՝ պրակտիկայի և կարիերայի բաժնի ղեկավար Ն․ Ավագյանի հետ՝ կազմակերպված Հայաստանի  Հանրապետության  էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանի կողմից։ կողմից։ «Տեղեկատվական հարթակ երիտասարդ ձեռներեցների լավագույն փորձի փոխանակման համար» միջոցառման թեման էր «Իմ հաջողության բանալին»։ Նախաձեռնությունը նպատակ ուներ աջակցել երիտասարդությանը՝ զարգացնելու ձեռնարկատիրական հմտություններ, ձևավորելու ձեռներեցին հատուկ նորարարական մտածողություն, բիզնեսում մրցունակ լինելու հատկանիշներ, արդյունավետ պլանավորել կարիերան և ընդհանրապես նպաստել ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը։

Միջոցառման ծրագիր հագեցած էր և բազմաբովանդակ։ Մասնակիցները նախ ծանոթացան հյուրերի բիզնես-հաջողության գաղտնիքներին, մասնակցեցին  բաց քննարկումներին։ «Ձեռնարկատիրության ու հնարավորություններ գտնելու մասին» թեման ներկայացրեց հյուրերից ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի նախագահ, «Հիմնարկ» փակ բաժնետիրական ընկերության համահիմնադիր և տնօրեն, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Ռուբեն Օսիպյանը: մասնակիցները ծանոթացան  ձեռներեց դառնալու շարժառիթներին,  ձեռնարկության նպատակին, հայկական փոքր և միջին ձեռնարկատիրության համայնապատկերին, բիզնես սկսելու քայլերին և այլն։

Ոչ պակաս հետաքրքիր էր մյուս բանախոսի՝ Wearm School Armenia դպրոցի հիմնադիր տնօրեն Արմեն Քոչարյանի ներկայացրած թեմաները՝ ինչպե՞ս հաջողության հասնել թվային մարքեթինգի աշխարհում, ի՞նչ   մասնագիտություն ընտրել թվային մեդիայում և ինչպե՞ս։  Ակտիվ քննարկումների ընթացքում մեր ուսանողները ծանոթացան թվային մեդիայի առանձնահատկություններին, այդ ոլորտում հաջողակ մասնագետ դառնալու գաղտնիքներին։

Միջոցառումն ամփոփվեց ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի բիզնեսի, նորարարության վերաբերյալ գրականության ցուցահանդեսով։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Աշխատանքի նոր հնարավորություն մեր ուսանողներին

15.03.2021

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնի գործառույթներից է նպաստե...

Հյուսիսային համալսարանի՝ աշխատանք փնտրող ուսանողներին ու շրջանավարտներին

15.03.2021
Հյուսիսային համալսարանի՝ աշխատանք փնտրող ուսանողներին ու շրջանավարտներին

  Բուհի պրակտիկայի և կարիերայի կենտրոնը, իր գործառույթներին համապատասխան,&n...