logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 
 
  
MAKICHYAN HUSH       MAKICHYAN HUSH1

Հուշ-ցերեկույթ՝ Բորիս Մակիչյանի հիշատակին

Իմ Մակիչյան, իմ ընկեր,
Առանց քեզ ի՞նչ ցերեկույթ,
Ի՞նչ ճառեր, ի՞նչ հարց ու ելույթ,
Իմ Մակիչյան, իմ ընկեր:
Տես, թե ինչ օրն ենք ընկել,
Թշնամու ձեռքին անգութ,
Իմ Մակիչյան, իմ ընկեր,
Առանց քեզ ինչ ցերեկույթ:
1 ապրիլի, 2021թ.
Սամվել Ավետիսյան, տնտ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր
«Անհատներ կան, որ ապրածդ կյանքում ունենում են մեծ ներդրում՝ իրենք էլ չիմանալով այդ մասին» համալսարանի դասախոս Ծ. Ասատրյանի՝ Հյուսիսային համալսարանի հիմնադիր ռեկտոր Բ. Մակիչյանին բնութագրող տողերը բուհի աշխատակիցներից շատերը վստահաբար կարող են կրկնել: Լուսահոգի ռեկտորը շատերիս կյանքում բախտորոշ նշանակություն ունեցավ՝ ձևավորելով մեզ որպես մասնագետներ ու որպես մարդ:
Երկրային կյանքի ավարտից մեկ տարի անց Բ. Մակիչյանի հիշատակի սենյակում տեղի ունեցած միջոցառմանը հավաքվել էին բուհի աշխատակիցները, նրա հարազատներն ու մտերիմները: Հնչեցին հիշատակի ջերմ խոսքեր: Ներկաները հետաքրքիր դրվագներ պատմեցին միշտ եռանդուն, գործնական ու արգելքներ չհանդուրժող ռեկտորի մասին: Պրոֆեսոր Ս. Ավետիսյանը հիշում է. «Պարոն Մակիչյանը հաճախ էր կրկնում՝ իրատե՞ս եք: Ես, որ ձեզ նման միայն իրատես լինեի, հիմա էս համալսարանը չէր լինի»:
Հուշ-ցերեկույթին հնչեցին նաև տեսաուղերձներ բուհի նախկին ու ներկա աշխատակիցների կողմից: Բոլոր ելույթներն ու հիշատակի խոսքերն ավարտվում էին մեկ բառով՝ շնորհակալություն:
Շնորհակալություն, որ համբերատար ու ներողամտաբար ընդունեցիք ու չսպանեցիք մեր ընդդիմադիր կերպարը:
Շնորհակալություն համբերել սովորեցնելու համար:
Շնորհակալություն, որ թրծեցիք մեզ որպես մասնագետների:
Շնորհակալություն, որ սովորեցրիք խույս չտալ մարտահրավերներից և առաջին դիմագրավողը դառնալ:
Շնորհակալություն, պարոն Մակիչյան:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ

30.04.2021
Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ

    Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հա...

Աշխատանքի նոր հնարավորություն մեր ուսանողներին

15.03.2021

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնի գործառույթներից է նպաստե...