logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 
 
 
 
 
                            qarozarshavSmall         qarozarshav1Small
 

Բոլոր հարցերին՝ «այո» պատասխաններ

(տպավորություններ Արմավիրի մարզի դպրոցներ կատարած այցելություններից)
 
 
Անհնար է գրել «լուր» ժանրով, երբ փաստից առավել հիանալի տպավորություններ ու զգացողություններ են: Մասնագիտական կողմնորոշման նպատակով Արմավիրի մարզի դպրոցներ
(
Նորավանի միջնակարգ դպրոց 
Հ. Ավետիսյանի անվ. դպրոց, Խանջյանի Միջնակարգ դպրոց,
Բամբակաշատի միջնակարգ դպրոց
Արմավիրի առաջին ավագ դպրոց)
կատարած այցելությունները ոչ միայն հնարավորություն տվեցին սերտացնել-բուհ-դպրոց կապը, այլև ձեռք բերել նոր ու հետաքրքիր ընկերներ ինչպես աշակերտների, այնպես էլ տնօրենների և ուսուցիչների շրջանում:
Երկու օրվա ընթացքում եղանք տասը դպրոցներում՝ Վաղարշապատի Նարեկացու անվան ավագ դպրոցում, Արմավիր քաղաքի հմ.1 և հմ.4 ավագ դպրոցներում, ինչպես նաև Խանջյան, Լուկաշին, Նորավան, Բամբակաշատ, Մյասնիկյան, Լեռնագոգ, Դալարիկ համայնքների դպրոցներում: Առաջին բանը, որն անմիջապես գրավում էր մեր ուշադրությունը դպրոցներ ոտք դնելիս, ծայրաստիճան մաքրությունն էր, կոկիկությունն ու կարգապահությունը: Խոսքը միայն համավարակի թելադրանքով նախատեսված միջոցառումները չէին՝ դիմակը՝ պարտադիր, ախտահանիչ նյութերը՝ ամենուր, սոցիալական հեռավորությունն էլ՝ արդեն ընդունված հաղորդակցման ձև: Մի ընդօրինակելի կարգ ու կանոն կար, որի համապատկերին առավել հստակ էր դրսևորվում ազգայինն ու ավանդականը պահել-պահպանելու դպրոցների ձգտումը: Իսկ մեր օրերում սա, թերևս, դաստիարակության ամենակարևոր կողմն է, որին անխտիր հետամուտ էին վերոնշյալ դպրոցներում: Իսկ տնօրեններից ստացած տպավորություններն առանձին թեմա է: Միայն կասենք՝ նշյալ դպրոցներում մատաղ սերնդի կրթության կազմակերպման ու դաստիարակության գործը հուսալի ձեռքերում է:
…Զրուցեցինք աշակերտների հետ, ներկայացրինք Հյուսիսային համալսարանում առկա մասնագիտությունները, դիմորդներին և ուսանողներին տրվող արտոնությունները: Պատասխանեցինք դիմորդների՝ մեզ առավել հաճախ տրվող հարցերին՝ արդյո՞ք պետական դիպլոմ է տրամադրում բուհը, հնարավո՞ր է աշխատանքի անցնել համալսարանի տրամադրած դիպլոմով, պահանջարկ վայելո՞ւմ են համալսարանի շրջանավարտները աշխատաշուկայում, բուհի մասնագիտական կրթական ծրագրերն արդյո՞ք համապատասխանում են ժամանակի պահանջներին և ապահովո՞ւմ են համապատասխան կրթական վերջնարդյունքներ:
Բոլոր հարցերի պատասխանները, բնականաբար, այո էին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համալսարանի և դպրոցների համագործակցության առավել սերտացման վերաբերյալ: Առաջիկայում բուհում կկազմակերպվեն բաց դասեր, որոնց կմասնակցեն մեր գործընկեր դպրոցների բարձր դասարանների աշակերտները:
Շնորհակալություն ենք հայտնում նաև աշխատանքային խմբի անդամներին՝ համալսարանի որակի ապահովման վարչության աշխատակիցներ Սուսաննա Ավագյանին, Հովհաննես Հարությունյանին, բուհի գործերի կառավարիչ Էդիկ Եղոյանին, լրատվության բաժնի ղեկավար Գ. Հակոբյանին, ուսանողներ Պողոս Ստամբուլյանին, Ս. Հովսեփյանին, Անահիտ Ալեքսանյանին և բուհի ղեկավարությանը՝ մարզեր կատարած այցելությունների ընթացքում դրսևորած աջակցության համար:
Նշենք նաև, որ նշյալ այցելությունները համալսարանի երկու ստորաբաժանումների՝ լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոնի ու որակի ապահովման վարչության և ուսխորհրդի հետ համագործակցության հիանալի օրինակ է:
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ

30.04.2021
Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ

    Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հա...

Աշխատանքի նոր հնարավորություն մեր ուսանողներին

15.03.2021

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնի գործառույթներից է նպաստե...