logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

                                                   Mbacdas1 Small  Mbacdas2 Small
 

Հայացք անցյալին՝ ապագայում չսխալվելու համար…
(բաց դաս բանասիրության ու մանկավարժության ֆակուլտետում)

 
Հայոց մեծ եղեռնի 106-րդ տարելիցին ընդառաջ բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի տարբեր մասնագիտությունների ու կուրսերի ուսանողների կազմակերպած միջոցառումը հայրենասիրական ոգու դրսևորման վառ օրինակ էր: «Ուսանողներն ինքնուրույն են գրել սցենարը(շնորհակալություն մասնավորապես օտար լեզվի և գրականության մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Իսրայելյանին), կարճ ժամանակահատվածում փորձեր արել՝ այսօրվա բաց դասին հավուր պատշաճի ներկայանալու համար,- խոսքի մշակույթի և հաղորդակցման դասախոս Մարինե Մաճկալյանը չի թաքցնում իր հպարտությունն ու հիացմունքը,- Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված այս միջոցառումը պատմական անցյալը չմոռանալու, մեր դարավոր թշնամու իրական նկարագրին մեկ անգամ ևս անդրադառնալու և հերթական անգամ չսխավելու ուսանողների ձգտումն է արտացոլում»:
Ինքնատիպ սցենարը՝ ժողովրդի և պատմության միջև ընթացող երկխոսությամբ, ներկաներին տարավ հայ ժողովրդի ողբերգական անցյալ՝ սուլթան Համիդի ջարդեր, ֆիդայական պայքար և ողբերգական 1915 թվական...
Բաց դասի ընթացքում անդրադարձ արվեց նաև 44-օրյա պատերազմին, մեր հերոսացած տղաներին՝ նրանց հիշատակը վառ պահելու երդմամբ:
Դասն ուղեկցվում էր սահիկահանդեսով, իսկ Ազնավուրի անկրկնելի կատարումը մի անբացատրելի շիկացած ու հուզական մթնոլորտ էր ստեղծել լսարանում:
Դասի մասնակիցները՝ բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի դեկան Մ. Այվազյանը, լեզուների, գրականության և լրագրության ամբիոնի վարիչ Ն. Մկրտչյանը, հոգեբանության դասախոս Մ. Մամիկոնյանը, հիացմունքով խոսեցին դասի մասին, նշեցին նաև մեթոդական առումով դրա ճիշտ կազմակերպված լինելը, դասի բնույթով պայմանավորված շնչառական վարժությունների կարևորությունը, իրենց շնորհակալությունը հայտնեցին դասախոս Մ. Մաճկալյանին և ուսանողներին՝ հետաքրքիր և ուսանելի դասի համար:
 
 
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...