logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

                        iravabanakan clinic    iravabanclinic1

Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկան տրամադրում է անվճար խորհրդատվություն

Ի սկզբանե Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկայի ստեղծման նպատակը տրամադրվող կրթության որակի բարելավում էր՝ իրավագիտության ֆակուլտետից ընտրված ուսանողներին գործնական հմտություններ ուսուցանելու և դրանք կիրառելու հնարավորություն ընձեռելու միջոցով։

Պետք է նշել, որ հավատարիմ մնալով կանոնադրությամբ սահմանված իր  հիմնական գործառույթներին, կլինիկան շարունակում է քայլ առ քայլ կյանքի կոչել հիմնական նպատակները, մասնավորպես, պատրաստել մրցունակ և    բարձրորակ իրավաբաններ, ուսանողներին ներգրավել մասնագիտական խնդիրների քննարկումներին, ինչպես նաև իրավաբանական պաշտպանության կարիք ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման գործընթացին։ Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկայի գործառույթներից է նաև անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելը սոցիալապես անապահով և հատուկ կարիք ունեցող քաղաքացիներին։

Իրավաբանական կլինիկայի ղեկավար Թեհմինե Բաղդասարյանի հետ զրույցի ընթացքում ծանոթացանք կլինիկայի գործունեության ներկայիս ընթացքին ու առաջիկա ծրագրերին։ «Անելիքներ շատ են,–նշեց տիկին Բաղդասարյանը,–այժմ հատկապես ակտիվացել են աշխատանքները, քանի որ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները փայլուն գիտակցում են  գործնական գիտելիքների արժեքը և շահագրգռված են ավելի շատ ծանրաբեռնվել կլինիկայի՝ տարբեր ուղղություններով տարվող աշխատանքներում՝ մասնագիտորեն հմտանալու, տեսական գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով։ Բոլորովին վերջերս էլ տեղի ունեցավ իրավաբանական կլինիկայի ընդունելության հարցազրույցը, և այն  հաջողությամբ հաղթահարած մեր ուսանողներն արդեն իսկ կարող են ներկայանալ իրենց համար ցանկալի դերում՝ որպես իրավաբան–խորհրդատուներ»։

Կլինիկայի ղեկավարը նաև շեշտեց ուսանողների և աշխատակիցների իրավագիտակցությունը բարձրացնելուն ուղղված վերապատրաստումների և դասընթացների դերը և նշեց, որ ապրիլի 13–ին  կազմակերպել են աշխատանքային իրավունքների պաշտպանության օրենսդրական կառուցակարգերի վերաբերյալ դասընթաց, որի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև ներկայացվել առաջարկություններ՝ ուղղված այդ խնդիրների լուծմանը:

«Այս ուսումնական տարում մի շարք վերապատրաստումներ ևս կիրականացվեն,- հավելեց տիկին Բաղդասարյանը,–որոնք անցկացնելու համար կհրավիրվեն ոլորտի առաջատար մասնագետները»։

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ

30.04.2021
Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ

    Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հա...

Աշխատանքի նոր հնարավորություն մեր ուսանողներին

15.03.2021

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնի գործառույթներից է նպաստե...