logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ayc1 ayc2
 
Մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելեցինք Արարատի մարզի մի շարք դպրոցներ։ Առաջինը հյուրընկալվեցինք Արարատ գյուղի Վ․ Սարգսյանի անվան N: 1 միջնակարգ դպրոցում (տնօրեն՝ Մ․ Փանոսյան)։ Ջերմ ու անկաշկանդ մեկժամյա հանդիպումը բարձր դասարանների աշակերտների հետ հնարավորություն տվեց ոչ միայն հանգամանալից ներկայացնել Հյուսիսային համալսարանի տրամադրած կրթական ծառայությունները, այլև ծանոթանալ դպրոցական կյանքին, նոր սերնդի նախասիրություններին։ Հաճելի էր նաև այն, որ ինֆորմատիկայի ուսուցիչ Ա․ Մարգարյանը մեր բուհի շրջանավարտն էր, որը ջերմորեն հիշեց իր ուսանողական տարիները:
Հետո այցելեցինք Արարատ քաղաքի N:5 միջնակարգ դպրոց: Արդեն որերորդ անգամ դպրոցներ այցելելիս մեզ հիացնում է այնտեղ տիրող կարգապահությունն ու մի զարմանալի հյուրընկալ ջերմություն: Զրուցեցինք տնօրեն Հասմիկ Զադոյանի հետ Асмик Задоян, շրջեցինք դպրոցում, եղանք գրադարանում, հիացանք գրադարանավարուհու՝ իր գործի հանդեպ մեծ պատասխանատվությամբ: Ակնհայտ էր, որ նման միջավայրում անհնար է չսիրել գիրքն ու գիրն ընդհանրապես: Իսկ հանդիպումը աշակերտների հետ հնարավորություն տվեց պատկերացում կազմել նրանց նախասիրությունների ու բարձրագույն կրթությունից ունեցած սպասելիքների մասին:
Տափերականի միջնակարգ դպրոցը Տափերականի միջն. դպրոց(տնօրեն՝ Մ. Սարգսյան) նույնպես հյուրընկալ էր: Մի պահ կանգ առանք բոլորովին վերջերս բացված փառքի սենյակում՝ նվիրված 44-օրյա և Ապրիլյան պատերազմում Տափերականից նահատակված հերոս քաջորդիների հիշատակին: «Մեզ համար հիշատակի նման սրահ ունենալը շատ կարևոր էր, մշտապես խնկարկում ենք մեր հերոս նահատակների հիշատակը,- զրույցում նշում է տնօրեն պարոն Սարգսյանը,-նաև դասասենյակներ ենք նորոգել ու կոչել նրանց անուններով»: Ուսուցիչներն ու աշակերտները նույնպես շտապում են պատմել նորաբաց սրահից՝ խոսելով նահատակված հերոսների մասին անթաքույց հպարտությամբ, նաև ցավով:
...Մարզային այցելությունից վերադառնում ենք հաճելի տպավորություններով: Մեծանում է հայրենասեր, կրթության հանդեպ սեր ու հետաքրքրություն ունեցող մի սերունդ:
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...