logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս է տեսել «Ուսանողության գիտահետազոտական ներուժի բացահայտումը՝ որակյալ կրթության ու լավագույն փորձի համադրմամբ» միջբուհական ուսանողական գիտաժողովի նյութերը

 

gitajoghov

Ժողովածուն ամփոփում է 2021 թ. փետրվարի 3-ին Հյուսիսային համալսարանում տեղի ունեցած գիտաժողովի զեկուցումները: Առցանց եղանակով անցկացված գիտաժողովին մասնակցում էին ինչպես Հյուսիսային համալսարանի, այնպես էլ հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ(բակալավրիատ, մագիստրատուրա)՝ կարդալով զեկուցումներ մանկավարժության, հոգեբանության, արվեստի պատմության, լրագրության, իրավագիտության, բանասիրության և այլ բնագավառներից:
Գիտաժողովը նվիրված էր բուհի հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանի հիշատակին: Ցավոք, գիտաժողովից կարճ ժամանակ անց իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց նաև այս նախաձեռնության հեղինակներից մեկը՝ Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար Գ. Ասատրյանը:
Տեղեկացնենք գիտաժողովի մասնակից ուսանողներին, որ ժողովածուն նրանց կտրամադրվի Հյուսիսային համալսարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ, որը տեղի կունենա հուլիսի 22-ին:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

31.08.2021
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸՀՀ, ԳՅՈՒՄՐԻՆՈՅԵՄ...

Մրցույթ գրադարանավարի թափուր հաստիքի համար

11.08.2021
Մրցույթ գրադարանավարի թափուր հաստիքի համար

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ գրադարանավարի թափուր հ...