logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

«Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում»  ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը Հյուսիսային համալսարանում

vorak1     vorak3

Հյուսիսային համալսարանում  սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում»  ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը, որի
ընթացքում ի մի բերվեցին ծրագրի շրջանակներում իրականացված գործընթացները, ներկայացվեց ծրագրի ազդեցությունը ՀՀ բուհական համակարգի վրա: Ինչպես կոնֆերանսի բացմանը նշեց ՈԱԱԿ տնօրեն Ռ. Թոփչյանը, տարեցտարի ամրապնդվում է որակի մշակույթը հայաստանյան բուհերում, միջին մասնագիտական հաստատություններում, ինչը հնարավորություն է տալիս ինստիտուցիոնալ և ծրագրային  հավատարմագրման գործընթացները իրականացնել հնարավորինս արդյունավետ՝ դրանցում ներգրավելով ավելի մեծ թվով շահակիցների:

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը, խոսելով UNESCO-ի ֆինանսավորմամբ «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» քառամսյա ծրագրի մասին, նշեց, որ բուհի աշխատակիցները  պատրաստակամորեն  են ներգրավվել այս նախագծում, վերապատրաստվել՝ ձեռք բերելով բավականին հմտություններ ու կարողություններ, որոնց կիրառումը կնպաստի բուհի հավատարմագրման հետագա գործընթացների բարելավմանը: Ռեկտորը նշեց նաև, որ Հյուսիսային համալսարանն իր նյութատեխնիկական ռեսուրսները հետայսու ևս պատրաստակամորեն կտրամադրի Որակի ապահովման ազգային կենտրոնին՝ նմանօրինակ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

Կոնֆերանսի ընթացքում բուհերի ղեկավար մարմինների ներկայացուցիչների և որակի ապահովման պատասխանատուների հետ քննարկվեցին ՀՀ բուհերում ներքին գնահատման գործընթացների առանձնահատկությունները, մարտահրավերներն ու հեռանկարները:

Հիշեցնենք, որ UNESCO-ի ֆինանսավորմամբ դեռևս հունվարին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) համակարգմամբ մեկնարկել էր «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում»  քառամսյա ծրագիրը։ Նպատակը՝ զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև  բուհերին նախապատրաստել ինստիտուցիոնալ  հավատարմագրման գործընթացին։ Շահակից բուհերն էին Հյուսիսային համալսարանը,  Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը: Սեպտեմբերի 3-ին կայացած կոնֆերանսին հրավիրված էին նաև հանրապետության մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները շահառու չորս  բուհերի փորձառությանը, ծրագրի արդյունքներին ու հետագա համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ  «Փորձագիտական կարողությունների ձևավորումը և դրա ազդեցությունը բուհերի որակի ներքին ապահովման համակարգի զարգացման վրա» և «Արտաքին գնահատման ազդեցությունը բուհական կառավարման համակարգի զարգացման վրա․ կառավարման բարձր օղակների տեսանկյունը» թեմաներով: Ծրագրի շահառուները ներկայացրին իրենց ձեռքբերումները, ընթացքում հանդիպած խոչընդոտներն ու նշեցին դրանք հաղթահարելու հիմնական ուղիները: Մասնակիցները կարևորեցին այն հանգամանքը, որ ընդգրկվածությունը ծրագրում բարելավել է որակի մշակույթն իրենց ուսումնական հաստատություններում, ինչպես նաև զարգացրել ինքնավերլուծություն իրականացնելու կարողությունները:  Կոնֆերանսն ամփոփվեց հարց ու պատասխանով:

 

vorak2   vorak4

Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

31.08.2021
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸՀՀ, ԳՅՈՒՄՐԻՆՈՅԵՄ...

Մրցույթ գրադարանավարի թափուր հաստիքի համար

11.08.2021
Մրցույթ գրադարանավարի թափուր հաստիքի համար

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ գրադարանավարի թափուր հ...