logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

erablur

Ալեն Մարգարյանի տապանաքարին Ազնավուրի գիրքն էր…

Գնացինք  Եռաբլուր՝ անմահներին այցելության: Ի տարբերություն մեզ՝ տղաները խաղաղ էին, հանդարտ ննջում էին՝ իրենց պարտքը անմնացորդ կատարողի ինքնավստահությամբ: Նրանք հարցեր ու կասկածներ չունեին, քանի որ անմահացել էին հաղթողի գիտակցությամբ: Նախանձելի էր նույնիսկ…

Տապանաքարերի վրայի դաջված շատ անուններ՝ երբեմն խիստ փաղաքշական ու նույնիսկ մանկական, հուշում էին, որ նրանցից շատերը դեռ երեկ աշակերտներ էին և իրենց ծնողների համար ընդմիշտ կմնան որպես Դավո, Լյովիկ, Ապեր կամ Սուրո:

Որոշ տապանաքարերի վրա կոնֆետներ կային, նաև ծխախոտի տուփեր, Արցախի հերոս Ալեն Մարգարյանի տապանաքարին նաև Ազնավուրի գիրքն էր՝ խնամքով դրված անմիջապես նկարի տակ:

Եռաբլուր մտնող ավտոմեքենաներից մեկում հսկայական փուչիկներ նկատեցի՝ 20-ի տեսքով, առջևում նստած սևազգեստ մոր գրկում տորթ էր: Եկել էին զավակի ծննդյան օրը միասին նշելու…

Եռաբլուր զինվորական պանթեոնում զուսպ եռուզեռ է ու  մինչև երկինք հասնող խնկահոտ: Շատերի համար անմահների կացարանն արդեն երկրորդ տուն է դարձել, նրանք այստեղից են ապրելու լիցքեր ու կամք ձեռք բերում՝ քաջերից, անմահներից, առանց որևէ կասկածի հերոսացածներից:

Հավերժ փառք ձեզ:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Միջազգային գիտաժողովի հայտարարություն

08.10.2021
Միջազգային գիտաժողովի հայտարարություն

           «ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ Հ...

Ինչպես դառնալ պոլիգլոտ

29.09.2021
Ինչպես դառնալ պոլիգլոտ

 Ինչպես դառնալ պոլիգլոտ   Ս.թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 13:00, տեղի կու...