logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 
                                         irazek                                     irazek1
 

ԼԻՆԵՆՔ ԻՐԱԶԵԿՎԱԾ

 
Հոկտեմբերի 5-ին ուսումնական վարչությունն անցկացրեց իրազեկման միջոցառում՝ նվիրված ուսանողների իրավունքներին ու պարտականություններին, բուհի ուսումնական գործընթացի առանձնահատկություններին: Միջոցառմանը մասնակցում էին առկա ուսուցման երկրորդ և երրորդ կուրսի տարբեր ֆակուլտետների ուսանողներ, մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Ս. Սարգսյանը, պրակտիկայի բաժնի ղեկավար Ն. Ավագյանը, վարչական այլ աշխատակիցներ:
Ուսումնական վարչության պետ Հ. Խաժակյանը  սահիկահանդեսի միջոցով ներկայացրեց ուսումնական գործընթացի առանձնահատկությունները, խոսեց քննությունների անցկացման կարգի, բուհի ստորաբաժանումների և դրանց գործառույթների մասին:
Ուսանողները մասնավորապես իմացան, որ՝
 
Համալսարանի ուսանողն իրավունք ունի՝
- արտահայտել սեփական կարծիքը և համոզմունքները, որոնք չեն խախտում այլ անձանց իրավունքներն ու ազատությունները,
- ստանալ գիտելիքների և հմտությունների օբյեկտիվ գնահատում,
- մասնակցել ակումբների, խմբակների և համալսարանական այլ միջոցառումների,
-մասնակցել համալսարանի կառավարման գործընթացին:
Համալսարանի ուսանողը պարտավոր է՝
- բարեխղճորեն յուրացնել կրթական ծրագիրը,
-իրականացնել ինքնուրույն ուսուցում,
-կատարել համալսարանի կանոնադրության պահանջները,
- ենթարկվել ներքին կանոնակարգերին,
- խնամքով վերաբերվել համալսարանի գույքին,
- հարգել համալսարանի այլ ուսանողների և աշխատողների պատիվն ու արժանապատվությունը,
-կատարել առողջության պահպանման և ամրապնդման կանոնները,
- ձգտել բարոյական, հոգևոր և ֆիզիկական զարգացման և ինքնակատարելագործման:
Մյուս բանախոսները՝ Ս. Սարգսյանը , Ն. Ավագյանը, Ս. Ավագյանն ու Աննա Սահակյանն անդրադարձան իրենց ստորաբաժանումների գործառույթներին՝ մանրամասնելով պրակտիկայի անցկացման կարգի, բուհ-գործատու համագործակցային ծրագրերի, արտաքին կապերի և միջազգային համագործակցության, կրկնակի դիպլոմների տրամադրման, գրադարանի գործունեության և մի շարք այլ հարցերի մասին:
Միջոցառման ավարտին մասնակիցներին տրամադրվեց ուսանողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հուշաթերթիկ:
 
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
 
 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Միջազգային գիտաժողովի հայտարարություն

08.10.2021
Միջազգային գիտաժողովի հայտարարություն

           «ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ Հ...

Ինչպես դառնալ պոլիգլոտ

29.09.2021
Ինչպես դառնալ պոլիգլոտ

 Ինչպես դառնալ պոլիգլոտ   Ս.թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 13:00, տեղի կու...