logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

xajakich      xajakich1

Մարքետինգի  կանոններով՝ մարքետինգի ու գովազդի մասին

Ուսանողների շրջանում ստեղծագործական կարողություններ ձևավորելուց առաջ դասախոսն ինքը պետք է ստեղծագործաբար մոտենա դասավանդման գործընթացին:

Գովազդի (հոկտեմբերի 23) և մարքետինգի( հոկտեմբերի 25) միջազգային օրերին նվիրված բաց դասը՝ «Կառավարում» մասնագիտության 3-րդ կուրսում «Մարքետինգի հիմունքներ» դասընթացի շրջանակներում, մեկն էր այն հետաքրքիր դասերից, որ հիշվելու են ոչ միայն նյութի բովանդակային կողմով, այլև մատուցման ինտերակտիվ եղանակով, ուսանողների անմիջականությամբ, թեմաների իմացությամբ և, իհարկե, դասավանդող դասախոսի ստեղծագործական մոտեցմամբ:

Առարկայի դասախոսը՝ տնտ.գիտ.թեկնածու Հռիփսիմե Խաժակյանը, նախ սահիկահանդեսով  ներկայացրեց դասը վարող երեք մասնակիցներին՝ կիրառելով լսարանի հետաքրքրությունը գրավող մարքետինգային հնար: Այնուհետև հիմնական բանախոսները՝ Լիլիթ Խեչումյանը, Զոյա Ծատուրյան և Գրիգոր Մելիքյանը, սահիկահանդեսով լսարանին ներկայացրին հետևյալ թեմաները՝ մարքետինգ, գովազդ, մերչենդայզինգ և նեյրոմարքետինգ:

Ուսանողները հանգամանալից կերպով ներկայացրին մարքետինգի սկզբնավորման պատմությունը, տեսակները, առանձնահատկությունները, անդրադարձան մերչենդայզինգ երևույթին, հիմնական տեսակներին ու սկզբունքներին: Գովազդի մասին խոսելիս կարևորվեց նրա հիմնական նպատակները, գործառույթները, տեսակները, ցուցադրվեց վառ ու գրավիչ գովազդային հոլովակ: Ներկաները ծանոթացան նաև նեյրոմարքետինգ երևույթին, տեղեկացան, թե ինչպես  է հնարավոր գրավել գնորդի ուղեղը: Շատ հետաքրքիր էր նաև գույների վերաբերյալ նյութի մատուցումը,  յուրաքանչյուր գույնի նշանակությունն ու  ազդեցությունը մարդու հոգեբանության վրա:

Դասն ամփոփվեց հարցուպատասխանով: Լիլիթը, Գրիգորն ու Զոյան հիացրին ներկաներին իրենց համարձակ, հանպատրաստից պատասխաններով ու նյութի իմացությամբ: Շնորհակալություն ենք հայտնում նրանց, նաև դասախոս Հ. Խաժակյանին՝ բովանդակալից ու ուսուցողական դասի համար: Անկասկած, նման  նախաձեռնությունները խթանում են դասավանդման որակը, նպաստում ուսանողների ավելի մեծ ներգրավվածությանը դասընթացին, ինչի շնորհիվ ստեղծվում է արդյունավետ համագործակցություն ուսանողների  և դասախոսի միջև:

Դասին մասնակցելով եկանք այն եզրակացության, որ ցանկացած մասնագիտական երկխոսություն նոր մտքեր է ձևավորում, առաջացնում հետաքրքրություն ստեղծելու, ստեղծագործելու, ինչը ժամանակակից աշխարհում ամենաառանցքային կարողություններն են  մրցունակ ու հաջողակ մասնագետ լինելու համար:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...