logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

narekaci

 «Նարեկացի» արվեստի միությունը իրականացնում է «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է արվեստի ու մշակույթի միջոցով նպաստել երիտասարդների ներգրավումը քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, ինչպես նաև ստեղծել կապ Հայաստանում և արտերկրում բնակվող հայ երիտասարդ արվեստագետների միջև:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է երիտասարդների համար կազմակերպել մարդու իրավունքների և համամարդկային արժեքների հետ կապված դասախոսություններ, ֆիլմերի դիտումներ և քննարկումներ հայտնի արվեստագետների, իրավաբանների, մեդիա մասնագետների, ռեժիսորների և լրագրողների հետ:

Միջոցառումներն իրականացվելու են «Նարեկացի» արվեստի միությունում 2020թ. փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում՝ ամիսը 2 անգամ հաճախականությամբ:

Ծրագրին կարող են դիմել՝
18 - 35 տարեկան երիտասարդներ
Մարզաբնակ երիտասարդների մասնակցությունը ծրագրին քաջալերվում է

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2020թ. փետրվարի 5-ը:
Լրացված ձևաթուղթն խնդրում ենք ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  էլ. փոստին
Թեմա բաժնում նշել «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագիր կամ այցելել «Նարեկացի» արվեստի միություն
Հասցե` ՀՀ, Երևան, 0010, Վարդանանց 16/1
Հեռ.` + (374 10) 58 01 05,  + (374 77) 58 05 35

 

beeline 

«ՎԵՈՆ Արմենիա» ընկերությանն անհրաժեշտ է մարքեթինգային վերլուծաբան:

Հիմնական պարտականություններ`

  • Պլանավորել, վերլուծել և վերահսկել մարքեթինգային ցուցանիշները, իրականացնել մարքեթինգային վերլուծական աշխատանքներ;
  • Կազմել վերլուծական հաշվետվություններ, պրեզենտացիաներ և այլ համապատասխան նյութեր ցուցանիշների դինամիկայի վերաբերյալ;
  • Պատրաստել հետ վերլուծություն գործարկված նախաձեռնությունների վերաբերյալ;
  • Մասնակցել Ընկերության բյուջեի և կանխատեսման ձևավորման աշխատանքներին;
  • Համագործակցել Գլխամասային գրասենյակի, ղեկավարության և այլ ներգրավված ստորաբաժանումների հետ հաշվետվությունների պատրաստման գործընթացում:  

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, մարքեթինգի կամ մաթեմատիկայի ոլորտներում

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Մարքեթինգի տեսության և կանխատեսման/պլանավորման մեթոդների իմացություն;
  • Վերլուծական հմտություններ (SWOT, PEST, մրցակցային վերլուծություն և այլն);
  • Վերլուծական և ստրատեգիական մտածողություն;
  • Պրեզենտացիաներ պատրաստելու գերազանց հմտություններ;
  • Համակարգչայինգերազանց գիտելիքներ`MS Office, Power Point, SQL և VBA-ի իմացությունը դիտվում է որպես առավելություն;
  • Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ;
  • Նախաձեռնողականություն և ճկունություն;
  • Աշխատանքի և ուսուցման հանդեպ գեր-ակտիվ մոտեցում;  
  • Հայերեն, ռուսերենև անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

Աշխատանքային փորձ`

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բիզնես/մարքեթինգային վերլուծության ոլորտում;
  • Աշխատանքային փորձը խորհրդատվական ընկերություններում դիտվում է որպես առավելություն;
  • Աշխատանքային փորձը հեռահաղորդակցության բնագավառում ցանկալի է:

Փոխհատուցումներ և արտոնություններ`

  • Բժշկական ապահովագրություն;
  • Ծառայողական բջջային կապ:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 27.12.2019թ.:

Ցանկացողները կարող են ինքնակենսագրականները(CV) ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին:

carieer#ԿԱՌՈՒՑԻՐԿԱՐԻԵՐԱԴԱՅԴԻԲԱՆԿԻՀԵՏ

Հրաշալի հնարավորություն երիտասարդների համար համատեղելու տեսական և գործնական գիտելիքները՝ հետագայում IDBank-ի թիմը համալրելու հեռանկարով։

Ծրագրի տևողություն՝ 2,5 ամիս

Ծրագրի անցկացման վայր` ք․ Երևան

Ծրագրի մեկնարկ` Հուլիսի 22, 2019թ. 

 



                                                                                                                                                           ԾՐԱԳՐԻ
ՄԱՍԻՆ

Յուրաքանչյուր երիտասարդի առաջնային մտահոգությունը աշխատաշուկայի պահանջներին բավարարող աշխատանքային փորձի ձեռքբերումն է։ Փորձի կուտակումը պետք է սկսել դեռևս ուսումնառության ժամանակ։

IDBank-ի #ԿԱՌՈՒՑԻՐԿԱՐԻԵՐԱԴԱՅԴԻԲԱՆԿԻՀԵՏ ծրագրի շրջանակում երիտասարդները հնարավորություն կունենան կիրառել իրենց գիտելիքները վաճառքի, սպասարկման ոլորտում, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ բանկային գործում: Ծրագրի ավարտին իրականացվելու է ատեստավորում, որի արդյունքներով լավագույնները կշարունակեն իրենց կարիերան IDBank-ի հետ։

 

ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է`

  • լինել բակալավրի 4-րդ կամ մագիստրատուրայի ուսանող կամ վերջին 5 տարիներին ավարտած և անփորձ երիտասարդ,
  • ունենալ լավ առաջադիմություն,
  • ունենալ տնտեսագիտական/ֆինանսական մասնագիտացում,
  • տիրապետել օտար լեզուներին /ռուսերեն, անգլերեն/,
  • ունենալ հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • լինել նախաձեռնող, ստեղծագործական ու նորարար գաղափարներով և էնտուզիազմով լի ուսանող։

Դիմումի ընթացակարգ

Եթե մոտիվացված ու նպատակասլաց ես, համապատասխանում ես վերոնշյալ չափանիշներին և քեզ տեսնում ես այս ոլորտում, ապա օգտագործի՛ր հնարավորությունդ առաջին քայլն անելու՝ միանալով  IDBаnk-ի թիմին։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել «ԱյԴի Բանկ»-ի դիմում-հայտը և/կամ ինքնակենսագրականի (CV) հետ միասին ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով ծրագրի անվանումը՝  «ԿԱՌՈՒՑԻՐԿԱՐԻԵՐԱԴԱՅԴԻԲԱՆԿԻՀԵՏ» :

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 16.06.19թ.:

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանում վերջին օրերին իրականացվող հեռավար ուսուցման մասին

22.03.2020
Հյուսիսային համալսարանում վերջին օրերին իրականացվող հեռավար ուսուցման մասին

  Մարտի 20-ին հրապարակվեց ռեկտոր Մհեր Մակիչյանի հանձնարարականը՝ Հյուսիսայի...

Գլխավոր նորություններ