logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

heraka handipum4 heraka handipum1 heraka handipum

Ամեն ինչ Հյուսիսային համալսարանի մասին

Նոյեմբերի 1-ին  բակալավրիատի և մագիստրատուրայի հեռակա ուսուցման առաջին կուրսի ուսանողները, ըստ նախապես տրամադրված ժամանակացույցի,  հանդիպեցին բուհի, ֆակուլտետային և մի շարք այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ: Պահպանելով համաճարակային կանոնները՝ հանդիպումը  տեղի ունեցավ բուհի մեծ դահլիճում, որի ընթացքում բոլոր երեք՝ բանասիրության և մանկավարժության, տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ու իրավագիտության ֆակուլտետների առաջին կուրսեցիներին հանգամանալից տեղեկատվություն տրվեց համալսարանի՝ իրենց առնչվող գործընթացների վերաբերյալ:

Ողջունելով նորընծա ուսանողներին՝ ռեկտոր Մհեր Մակիչյանը բարի երթ մաղթեց նրանց, խոսելով բուհի տրամադրած կրթական հնարավորությունների և մասնագիտական հեռանկարների մասին:

Ֆակուլտետների դեկանները ներկայացրին իրենց ստորաբաժանումների  գործառույթները՝ նշելով ուսանող-դեկանատ ջերմ, բարիդրացիական ու թափանցիկ հարաբերությունների կարևորությունը ուսումնական գործընթացում և, մասնավորապես, ուսանողների կյանքում:

 Հանդիպման ընթացքում ուսվարչության պետ Հ. Խաժակյանը սահիկահանդեսի միջոցով անդրադարձավ ուսումնական գործընթացի մի շարք առանձնահատկությունների՝ միջանկյալ և ամփոփիչ քննությունների անցկացման ժամանակահատվածին, «ՄՈԳ», «կրեդիտ» հասկացություններին, ուսանողների իրավունքներին ու պարտականություններին: Ուսանողներին տրամադրվեց նաև իրազեկման թերթիկ, որում ամփոփված է վերոնշյալ ողջ տեղեկատվությունը:

Իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, դոցենտ Ավ. Հարությունյանը, ողջունելով առաջին կուրսեցիներին, կարևորեց ուսանողների համագործակցությունը մասնագիտական ամբիոնների հետ՝ պատրաստակամություն հայտնելով ուղղորդել նրանց ողջ ուսումնառության ընթացքում:

Պրակտիկայի բաժնի ղեկավար Ն. Ավագյանը ներկայացրեց բակալավրիատում և մագիստրատուրայում անցկացվող ուսումնական և հետազոտական պրակտիկաների ժամանակացույցն ու առանձնահատկությունները: Հանդիպմանը խոսվեց նաև գրադարանի ծառայությունների  և դրանից օգտվելու կանոնների մասին:

Հեռավար ուսուցման և տեխնոլոգիական կառավարման  բաժնի ղեկավար Ա. Ալեքսանյանը առաջին կուրսեցիներին հանգամանալից կերպով ներկայացրեց northern.am կայքով zoom հարթակով դասերին միանալու կարգը՝ ծանոթացնելով հեռավար ուսուցման մի շարք գործիքների:

Իրազեկման  խոսքով հանդես եկան նաև որակի ապահովման վարչության պետ Ս. Ավագյանը, ուսխորհրդի նախկին և ներկա նախագահները, ուսանողական հանձնաժողովների նախագահները՝  ծանոթացնելով այդ կառույցների գործունեությանը և հեռակա ուսուցմամբ սովորողներին դրանցում առավել լայն մասնակցություն ապահովելու անհրաժեշտությանը:

Հանդիպման ավարտին որակի ապահովման վարչությունը հարցաթերթիկներ տրամադրեց ուսանողներին՝ բուհի վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման ուղիները պարզելու և կրթական որոշ նախասիրություններ հստակեցնելու նպատակով:

Տեղեկատվական հագեցածությամբ աչքի ընկնող ու կազմակերպչական առումով հաջողված իրազեկման այս հանդիպման համար շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին ու մասնակիցներին:


Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...