logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

bankayin gorc seminar1 bankayin gorc seminar 2

Հաջողությամբ ավարտվեց Հյուսիսային համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և AT Consulting Center  բանկային ոլորտի ուսումնախորհրդատվական կենտրոնի համագործակցության շրջանակում կազմակերպված «Բանկային գործ» խորագրով երկօրյա սեմինար-դասընթացը(08․12․2021թ․ և 09․12․2021թ.)։ Այն վարեց AT Consulting Center ընկերության հիմնադիր-տնօրեն, Գյուղատնտեսական համալսարանի քոլեջի և Երևանի պետական հումանիտար քոլեջի դասախոս Տաթևիկ Գամաղելյանը։
Դասընթացին հիմնականում մասնակցում էին տնտեսագիտության և իրավագիտության առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողները: Քննարկվեցին հետևյալ թեմաները՝
բանկային ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը,
պրակտիկ դասեր ավանդների, վարկերի, պլաստիկ քարտերի մասին,
բանկային հաշվապահություն։
Դասընթացն ապահովեց հետևյալ վերջնարդյունքները՝
մասնակիցները սովորեցին հաշվել ավանդի և վարկի տոկոսները,
իմացան պլաստիկ քարտերի տարբերությունների մասին,
սովորեցին, թե ինչպես պետք է պաշտպանել իրենց ֆինանսական շահերն ու իրավունքները, ինչպես նաև տարանջատել բանկային հաշվապահությունն ընդհանուր հաշվապահությունից։
Նշենք նաև, որ դասընթացին մասնակցությունն անվճար էր, իսկ այն ուսանողները, որոնք AT Consulting Center ընկերությունում վերապատրաստվելու ցանկություն հայտնեցին, ընկերությունը աշխատանքի կտեղավորի:
Սեմինարի երկու օրերին մեծ ակտիվություն ցուցաբերած ուսանողները ստացան հավաստագրեր: Իսկ ակտիվ էին գրեթե բոլորը, այն աստիճան, որ վերապատրաստումը նախատեսվածից ավելի տևեց:
Շնորհակալություն ենք հայտնում AT Consulting Center ընկերության հիմնադիր-տնօրեն Տաթևիկ Գամաղելյանին՝ բարձր պատրաստվածության և մատուցման գրագետ մեթոդաբանության համար, իսկ Հյուսիսային համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ղեկավար Նինա Ավագյանին (Հյուսիսային համալսարանի կարիերայի կենտրոն)` օգտակար նախաձեռնության համար։
 
Հ.Գ. Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվել են հարցաթերթիկներ՝ սեմինարի արդյունավետությունը պարզելու նպատակով:
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
 
 
 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հայտարարություն բուհերի միջազգայնացման հարցերով պատասխանատուների համար

13.01.2022
Հայտարարություն բուհերի միջազգայնացման հարցերով պատասխանատուների համար

Հարգելի գործընկերներ   Լեհաստանի Լեշնոյի համալսարանը 2022 թվականի մայիսի 9...

Մրցույթ դասախոսների թափուր հաստիքի համար

21.12.2021
Մրցույթ դասախոսների թափուր հաստիքի համար

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսների թափուր հաստիքի...