(«Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մեջ»)
Ս.թ. դեկտեմբերի 7-9-ը տեղի ունեցավ եռօրյա միջազգային վերապատրաստում «Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մեջ» թեմայով, որը նախաձեռնել էին Հայաստանի Էրազմուս+Ազգային գրասենյակը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը և Հյուսիսային համալսարանը:
Եռօրյա սեմինար-վերապատրաստման ընթացքում Գերմանիայի Օսնաբրյուկի Կիրառական գիտությունների համալսարանի Բիզնեսի կառավարման պրոֆեսոր և միջազգային փորձագետ Վոլկեր Գեհմլիհը ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ բուհերի և բարձրագույն կրթական այլ հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստեց հետևյալ հարցերի շուրջ.
- ՀՀ Որակավորումների ազգային շրջանակի և բարձրագույն կրթական համակարգի առանձնահատկությունները,
- Համապատասխանեցման յոթ չափանիշները,
- Ուսանողակենտրոն ուսուցման հարացուցը,
- Որակավորումների շրջանակներ և որակավորումների համակարգեր,
- Համապատասխանության-ընդունելիության-իրագործելիության-կայունության շղթայի փորձարկումը,
- Դասավանդում, ուսուցում, կառուցողական համապատասխանեցում և համագործակցություն,
- Ֆորմալ, ոչ ֆորմալ ծրագրեր, մոդուլներ, միկրո հավատարմագրված կուրսեր և դասընթացներ:
Դասընթացին մասնակցում էին շուրջ 100 ներկայացուցիչ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Մոլդովայից: Հյուսիսային համալսարանի մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ նույնպես ակտիվորեն մասնակցեցին վերապատրաստումներին:
Միջազգային առցանց վերապատրաստումը համակարգվել է Հյուսիսային համալսարանի կողմից և ընթացել համաժամանակյա թարգմանությամբ:
Բոլոր ակտիվ մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր:
Լրատվության և հասարակայության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն