logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

iravunq or1  iravunq or 2

Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ Հյուսիսային համալսարանում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանի հետ (Sergey Ghazinyan): Հանդիպմանը մասնակցում էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև վարչական աշխատակիցներ: Շնորհակալություն հայտնելով պարոն Ղազինյանին հրավերն ընդունելու համար՝ ռեկտոր Մ. Մակիչյանը կարևորեց հատկապես մեր օրերում յուրաքանչյուր քաղաքացու իրավագիտակցության բարձր մակարդակը՝ հույս հայտնելով, որ հանդիպումը նույնպես կնպաստի դրան:
Իսկ իրավագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Ա. Հարությունյանը, որի նախաձեռնությամբ, ի դեպ, կազմակերպվեց միջոցառումը, կարևորեց բուհի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցության սկիզբը, որի շրջանակներում այսուհետ հաճախ տեղի կունենան նման հանդիպումներ:
Ս. Ղազինյանն անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրականացրած գործառույթներին, կարևորեց հասարակության մեջ կառույցի ունեցած դերակատարումը, խոսեց ՄԻՊ-ի ընտրության մեխանիզմի մասին: Մասնակիցները պարոն Ղազինյանին հարցեր ուղղեցին նաև արդիական մի շարք հարցերի ՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների, սահմանազատման ու սահմանագծման գործընթացների վերաբերյալ:
«Հանրային պահանջն է ձևավորում իրավունքը»,-հանդիպումն ամփոփեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը՝ ներկաներին հորդորելով պահանջատեր լինել նաև իրենց իրավունքների պաշտպանության հարցում:
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
 

 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...