logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 hush1  hush2

 Կարևորելով արտաքին շահակիցների հետ համագործակցության ակտիվացումը, ուսանողների պրակտիկայի պատշաճ մակարդակով կազմակերպումը, ինչպես նաև շրջանավարտների աշխատանքային աճին նպաստելու իր առաքելությունը՝ Հյուսիսային համալսարանը՝  շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ, 2020-2021 ուսումնական տարում մի շարք գործատուների հետ՝ «AT Consulting Center»  բանկային ոլորտի ուսումնախորհրդատվական կենտրոն,  «Առթա» տուր տուրիստական գործակալություն, «ՆԵՎԸ ԳԻՎԱՓ» իրավաբանական ընկերություն, «Օրիգամի» մանկական զարգացման և ժամանցի կենտրոն,  կնքել է համագործակցության հուշագրեր, որոնց շրջանակներում բուհի բոլոր երեք ֆակուլտետների ուսանողներին հնարավորություն կտրվի պրակտիկան անցկացնել մասնագիտական համապատասխան միջավայրում, մասնակցել գործընկերների կազմակերպած կլոր սեղաններին, սեմինարներին, դասախոսություններին, կատարել փոխայցելություններ: Ըստ հուշագրերում ամրագրված դրույթների՝ Հյուսիսային համալսարանի ուսանողներին կթույլատրվի օգտվել կազմակերպությունների նյութական բազայից, մասնակցել աշխատանքային գործընթացին՝ հմուտ ու փորձառու աշխատակիցների ուղղորդմամբ: Նախատեսվում է նաև թափուր աշխատատեղերի դեպքում դիտարկել համալսարանի սովորողների և շրջանավարտների թեկնածությունները:

Նշենք, որ այս գործընթացը կրում է շարունակական բնույթ: Առաջիկայում համալսարանը կամրապնդի կապերը  նաև այլ շահակիցների հետ՝ ի նպաստ բուհի ուսանողների մասնագիտական աճի և գործընկերային հարաբերությունների սերտացման:

hush3 hush4

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Ինչպե՞ս գրել գիտական աշխատանք

10.05.2022
Ինչպե՞ս գրել գիտական աշխատանք

  Հարգելի ուսանողներ, Ս.թ. մայիսի 11-ին ժամը 13:00-ին սիրով հրավիրում ենք...

Հայտարաություն

04.05.2022
Հայտարաություն

Հարգելի հայրենակիցներ   Բոլոր նրանց համար, ովքեր քաջ գիտակցում են վերջին օ...