logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

career beeline2   career beeline1
 
 

                                       Ապագային միտված աշխատանքային նոր առաջարկներ

 
Համալսարանի կարիերայի կենտրոնը  շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակները գործատուների հետ՝ բուհի ուսանողների համար պարբերաբար կազմակերպելով հանդիպումներ մասնագիտական կողմնորոշման նպատակով: Այս անգամ աշխատանքային ամենատարբեր առաջարկներով ուսանողների հետ փետրվարի 16-ին հանդիպման էին Beeline ընկերության շատ սիրալիր ու պատրաստակամ աշխատակիցները: Ներկա էին գրեթե բոլոր մասնագիտություններով կրթություն ստացող ուսանողներ, քանի որ աշխատանքի առաջարկները վերաբերում էին տարբեր ոլորտների մասնագետների:
Իսկ առաջարկները ոչ միայն շահավետ էին ու ապագային միտված, այլև համապատասխանեցված ուսանողների կարգավիճակին, ինչը ենթադրում է առավել ազատ՝ «լողացող» գրաֆիկ, վճարովի փորձաշրջան, որի ընթացքում Beeline ընկերության մասնագետները կկցվեն ուսանողին՝ իրենց հմտություններն ու գիտելիքները փոխանցելու նպատակով: Գիշերային աշխատանքի դեպքում ընկերությունը կհոգա փորձաշրջանն անցնող ուսանողի տրանսպորտային ծախսերը:
«Այն, որ Beeline ընկերությունը հնարավորություն է ընձեռում մասնագետին աճելու և վեր բարձրանալու կարիերայի աստիճաններով, միանշանակ է: Այստեղ գտնվողներս ասվածի վառ օրինակ ենք»,-նշեց ընկերության աշխատակցուհին:
Ավարտին կարիերայի կենտրոնի և Բիլայն ընկերության միջև վերակնքվեց համագործակցության պայմանագիրը:
Հարգելի ուսանողներ, ձեր ինքնակենսագրականները(CV) կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ (այս էլ. փոստին, եթե արդեն ունեք պատրաստի CV) և WWW.staff.am (այս հասցեով, եթե չունեք CV և ընկերության աշխատակցի օգնությամբ կարող եք կազմել այն):
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...