logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ugy.nist

Տեղի ունեցավ Հյուսիսային համալսարանի
Ուսանողական գիտական ընկերության 2022թ. անդրանիկ նիստը

2022թ. մարտի 22-ին տեղի ունեցավ Հյուսիսային համալսարանի Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) 2022թ. անդրանիկ նիստը, որը վարում էր Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար և ՈՒԳԸ-ի աշխատանքների համակարգող, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը։
Նիստին ներկա էին ՈւԳԸ նախագահ Մարինե Հակոբյանը, խորհրդի անդամներ Անի Ալեքսանյանը, Էդգար Տոնոյանը, Պերճուհի Հայրապետյանը, Մանվել Կարապետյանը և քարտուղար Լիլիթ Խեչումյանը:
Օրակարգում ներառված էին ՈւԳԸ աշխատանքային պլանի քննարկումն ու առաջիկա միջոցառումների ժամանակացույցի հաստատումը, որը ներկայացրեց ՈւԳԸ նախագահ Մարինե Հակոբյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՈՒԳԸ-ի կանոնադրության վերանայման, առաջիկայում Ա.Հարությունյանի կողմից «Իրավաբանի մասնագիտական հմտություններ» թեմայով բանախոսության կազմակերպման, արդիական թեմաներով կլոր սեղանների հրավիրման, ուսանողների ստեղծագործական ու գիտական հակումների բացահայտմանն ուղղված մրցույթների անցկացման, նման միջոցառումները Հյուսիսային համալսարանի Ալավերդու բաժանմունքում ևս կազմակերպելու վերաբերյալ հարցեր:Լսելով ներկայացված առաջարկներն ու կարծիքները, Ա․Հարությունյանն ամփոփեց նիստը՝ մասնակիցներին տալով հանձնարարականներ և նշանակելով հերթական նիստի օրը։

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Ինչպե՞ս գրել գիտական աշխատանք

10.05.2022
Ինչպե՞ս գրել գիտական աշխատանք

  Հարգելի ուսանողներ, Ս.թ. մայիսի 11-ին ժամը 13:00-ին սիրով հրավիրում ենք...

Հայտարաություն

04.05.2022
Հայտարաություն

Հարգելի հայրենակիցներ   Բոլոր նրանց համար, ովքեր քաջ գիտակցում են վերջին օ...