Պրակտիկան համալսարանի Ալավերդու բաժանմունքում
Հյուսիսային համալսարանի Ալավերդու բաժանմունքում մշտապես կարևորվել է ուսանողների ուսումնագործնական պրակտիկայի անցկացման պատշաճ մակարդակը: Բաժանմունքը համագործակցում է մասնագիտական տարբեր կազմակերպությունների հետ՝ հետամուտ լինելով ուսանողների մասնագիտական աճին:
Մասնագիտական նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերեցին բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները Ալավերդու ԲԿ-ում անցկացված վեցշաբաթյա պրակտիկայի ընթացքում:Իսկ ատամնատեխնիկները դեռ շարունակում են հմտանալ և գործնական գիտելիքներն ամրապնդել իրենց նախավարտական արտադրական պրակտիկայի ընթացքում: Շնորհակալություն ենք հայտնում բժիշկ-ստոմատոլոգ Ս. Ավետիքյանին համագործակցության համար:
Իսկ մանկավարժության ֆակուլտետի «Ընդհանուր մանկավարժություն» (տարրական մանկավարժություն և մեթոդիկա) մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները այս կիսամյակում մասնագիտական պրակտիկան անցկացրին Բագրատաշենի թիվ 2 և Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցներում:
Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության և մեր ուսանողների գործնական հմտությունները բարելավելու համար: