«Erasmus+ շարժունության ծրագիրը փոխում է կյանքը…»
Մարտի 31-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Erasmus+ շարժունության ծրագրի մասնակից Սոֆյա Բարսեղյանի հետ :
Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի «Մասնագիտական մանկավարժություն» (անգլերեն լեզու և գրականություն) մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոֆյան Erasmus+ շարժունության ծրագրի շրջանակներում մեկ կիսամյակ ուսանել է Լեհաստանի Շեցինի համալսարանում և հաճույքով կիսեց իր փորձը ուսանողների հետ: Նա սահիկահանդեսի միջոցով ներկայացրեց ծրագրի ընձեռած հնարավորությունները, մասնավորապես պատմեց, թե՝
• ի՞նչ է իրենից ներկայացնում Էրազմուս+ ծրագիրը,
• ինչպե՞ս դիմել ծրագրին,
• որքա՞ն է Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի տևողությունը,
• ֆինանսավորումը,
• ծրագրի առավելությունները ուսանողների համար,
• առավելությունները բուհերի համար,
• ի՞նչ տվեց ինձ այս ծրագիրը:
Սոֆյան նշեց նաև, որ Էրազմուս+ ծրագիրը փոխում է ուսանողի կյանքը և ընդլայնում մտահորիզոնը: Նա խոսեց նաև մի շարք քաղաքներ կատարած իր ճամփորդությունների, դրանցից ստացած հաճելի տպավորությունների, նոր ու հետաքրքիր ընկերների մասին և կոչ արեց ուսանողներին՝ մասնակցել առաջիկա շարժունության ծրագրերի մրցույթներին:
Հանդիպմանը բուհի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լ. Ֆլջյանը մասնակիցներին ներկայացրեց նաև Erasmus+ շարժունության ծրագրին ուսանողների ներգրավվածության դրական կողմերի մասին, նշեց, որ Հյուսիսային համալսարանը համագործակցում է արտերկրի հեղինակավոր մի շարք բուհերի հետ, ինչի շնորհիվ հնարավորություն է տրվում ուսանողներին՝ մասնակցելու շարժունության ամենատարբեր ծրագրերի: Տիկին Ֆլջայանը կարևորեց ուսանողների ակտիվությունն այս հարցում, օտար լեզվի, մասնավորապես անգլերենի իմացությունը, և նշեց, որ բուհի ղեկավարությունը պատրաստակամ է լրացուցիչ դասընթացներ կազմակերպել անգլերենը կատարելագործել ցանկացող ուսանողների համար: Պրոռեկտորը նաև հավելեց, որ առաջիկայում բուհը կնքելու է համագործակցության այլ հուշագրեր եվրոպական մի շարք բուհերի հետ, ինչի մասին լրացուցիչ տեղեկություններ կտրվեն:
Հանդիպմանը բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի դեկան Մ. Այվազյանը նշեց, որ վերջին տարիներին շարժունության ծրագրերում հաղթող են ճանաչվում իրենց ֆակուլտետի ուսանողները, ինչը ուրախալի է, բայց միաժամանակ ցանկալի է, որ այլ մասնագիտություններով սովորող ուսանողները ևս ներգրավված լինեն ծրագրերում: Տիկին Այվազյանը նաև հավելեց, որ իրենք ամեն կերպ նպաստում են, որ վերադառնալիս ուսանողը ժամանակին հանձնի համալսարանի ստուգարքներն ու քննությունները:
Ամփոփելով հանդիպումը՝ արտաքին կապերի գլխավոր մասնագետ Վ. Շերենցը հիշեցրեց, որ «Էրազմուս+» ծրագրի դասախոսական անձնակազմի շարժունության շրջանակում Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում բաց դասախոսությամբ ապրիլի 4-6-ը հանդես է գալու Լեհական Շչեցինի համալսարանի դասախոս Դանիել Դավրովսկին: Դասախոսությունների շարքը նվիրված է սպառնողների շահերի պաշտպանության մեխանիզմներին ու եվրոպական փորձին:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրո