Հյուսիսային համալսարանը ինստիտուցիոնալ հավատարմագրման փուլում է
14.04.2022թ. ավարտվեց Հյուսիսային համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով փորձագիտական գնահատում իրականացնող խմբի այցը: Չորսօրյա (11.04.-14.04.) հագեցած ու արդյունավետ աշխատանքի ընթացքում ՈԱԱԿ(«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ փորձագիտական խումբը հանդիպումներ անցկացրեց բուհի ղեկավար կազմի, համալսարանի մասնակիցների ժողովի անդամների, ինքնավերլուծությունն իրականացնող խմբի, ստորաբաժանումների ղեկավարների, դեկանների, գործատուների, շրջանավարտների, ամբիոնների վարիչների, մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, տարբեր ֆակուլտետների ուսանողների, ՈւԽ և ՈՒԳԸ ներկայացուցիչների հետ:
Հանդիպում-քննարկումների ընթացքում խոսվեց բուհի՝ վերջին չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքների, նախորդ հավատարմագրումից (2018 թ.) ի վեր ռազմավարական ծրագրով նախատեսված չափանիշների կենսագործման, հանդիպած խոչընդոտների, ձեռքբերումների, փորձագիտական խմբի՝ բարելավման ծրագրով նախանշված գործընթացների կատարման մասին:
Հույզից ու գնահատականներից առավել կարևորվեց ՓԱՍՏԸ. ի՞նչ է արվել, ինչպե՞ս, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել բոլոր ուղղություններով՝ բավարար ցուցանիշներ գրանցելու համար..
Հանդիպումներն ընդմիջվել են փորձագիտական խմբի փակ քննարկումներով, փաստաթղթերի ուսումնասիրությամբ և համալսարանի ռեսուրսների ու ենթակառուցվածքների դիտարկմամբ:
Սպասենք ՈԱԱԿ փորձագիտական խմբի վերջնական եզրակացությանը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն