logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

git1 git2

Տեղի ունեցավ Հյուսիսային համալսարանի
Ուսանողական գիտական ընկերության հերթական նիստը

2022թ. ապրիլի 29-ին տեղի ունեցավ Հյուսիսային համալսարանի Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) հերթական նիստը՝ համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, բ․գ․դ․, պրոֆեսոր Լ․Ֆլջյանի ու գիտահետազոտական կենտրոնի ղեկավար և ՈՒԳԸ-ի աշխատանքների համակարգող, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանի մասնակցությամբ։
Նիստին ներկա էին ՈւԳԸ նախագահ Մարինե Հակոբյանը, խորհրդի անդամներ Անի Ալեքսանյանը, Գրիգոր Գևորգյանը, Պերճուհի Հայրապետյանը, Մանվել Կարապետյանը, Արմինե Մկրտչյանը և քարտուղար Լիլիթ Խեչումյանը:
Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝
1․ ՈՒԳԸ-ի աշխատանքային պլանով նախատեսված քայլերի իրականացում,
2․ Հայաստանի և Արցախի բուհերի ՈՒԳԸ-ների հետ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Առաջին հարցի առնչությամբ քննարկվեցին առաջիկայում կայանալիք գիտաժողովների, սեմինարների և դասընթացների հետ կապված հարցերի, Հյուսիսային համալսարանի ուսանողների և մագիստրանտների՝ հանրապետական և միջազգային գիտաժողովների մասնակցության ակտիվացման հարցը։ Առաջարկվեց համալսարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը կազմակերպել հաջորդ ուսումնական տարվա ընթացքում և քայլեր ձեռնարկել այն միջազգային դարձնելու ուղղությամբ։
Լ.Ֆլջյանը և Ա.Հարությունյանը հանդես եկան դասընթացների կազմակերպման գաղափարներով` առաջարկելով արդի թեմաներ։ Լ.Ֆլջյանի նախաձեռնությամբ առաջիկայում պլանավորվում է կազմակերպել «Ինչպե՞ս գրել գիտական աշխատանք», իսկ Ա․Հարությունյանի կողմից՝ «Երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացման հիմնական ուղիները» թեմայով դասընթացներ։
Որոշվեց կապեր հաստատել Հայաստանի և Արցախի բուհերի ՈՒԳԸ-ների հետ, փոխանակել տեղեկատվություն, փոխադարձաբար մասնակցել ուսանողական միջոցառումների՝ դրանով իսկ նպաստելով համագործակցության հաստատմանը։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...