logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

seminar git ashx seminar git ashx1

Ինչպես գրել գիտական աշխատանք

Ս․թ․ մայիսի 11-ին Հյուսիսային Համալսարանի Հեռավար ուսուցման լաբորատորիայում տեղի ունեցավ հանդիպում համալսարանի ուսանողների հետ «Ինչպե՞ս գրել գիտական աշխատանք» թեմայով։ Հանդիպումը նախաձեռնել էր Հյուսիսային համալսարանի Գիտահետազոտական կենտրոնը՝ Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ։ Հանդիպմանը ներկա էին գիտահետազոտական կենտրոնի ղեկավար և ՈՒԳԸ-ի աշխատանքների համակարգող, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը և Հյուսիսային համալսարանի ուսանողները։ Սեմինար- քննարկումը վարում էր բ.գ.դ․, պրոֆեսոր, Հյուսիսային համալսարանի
ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը: Բանախոսը ներկայացրեց գիտական աշխատանք գրելու հմտությունները, մոտիվացրեց՝ օրինակ բերելով երիտասարդ գիտնականների ձեռքբերումներն ու հաջողությունները։ Գիտությունը պետք է օգնի ավելի լավը դարձնելու մարդկության վաղվա օրը։ Ներկայացված թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց սովորողների շրջանում: Քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հարցերը հղելու բանախոսին և ստացան լիարժեք պատասխաններ: Կազմակերպիչներն ու բոլոր մասնակիցներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում տիկին Ֆլջյանին՝ անչափ հետաքրքիր, ջերմ և բովանդակալից քննարկման համար:
Ի հավելումն այս ամենի՝ տեղեկացնենք, որ հաջորդ շաբաթ ևս տեղի կունենա սեմինար-քննարկում՝ «Երիտասարդների իրավագիտակցության մակարդակի բարձրացումը» թեմայով, որը կվարի ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը։ 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ուսուցիչների թափուր հաստիքների համար

01.09.2023

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ավագ դպրոցի ֆ...

Հայտարարություն թափուր հաստիքի համար

31.08.2023

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ որակի ապահովման վա...