logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

usanoxakan.gitajoxov usanoxakan gitajoxov

Գիտաժողով՝ «Մասնագիտական կրթությունը ուսանողի աչքերով»

2022 թվականի հոկտեմբերի 14-ին Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ միջբուհական ուսանողական գիտաժողով՝ «Մասնագիտական կրթությունը ուսանողի աչքերով» խորագրով: Հյուսիսային համալսարանի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի համագործակցությամբ կազմակերպված գիտաժողովին մասնակցում էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Հյուսիսային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի , տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
Տարբեր բուհեր և մասնագիտական տարբեր ուղիներ ընտրած ուսանողների համար Հյուսիսային համալսարանը դարձավ մասնագիտական կրթության հիմնախնդիրների քննարկման բաց հարթակ, որտեղ ուսանողների հետազոտությունների արդյունքների, դիտարկումների և ուսանող-դասախոս երկխոսության միջոցով հնարավոր եղավ բարձրաձայնել մասնագիտական կրթությանն առնչվող կարևոր խնդիրներ:
Հետաքրքիր, վերլուծական տարրերով հագեցած ելույթները, պատկերավոր ասելիքով սահիկահանդեսները վկայում են ուսանողների գիտական ներուժի և այդ ներուժը հօգուտ մեր երկրի ուղղորդելու անհրաժեշտության մասին:
Հյուսիսային համալսարանի ռեկտոր Ռայա Ջանինյանը մասնակիցներին հանձնեց հավաստագրեր և Անի Կարապետյանի «Երկնքի ժպիտները» գիրքը, որն ամփոփում է 44-օրյա պատերազմում անմահացած 70 հերոսների պատմությունները: Բուհի ռեկտորի խնդրանքով ուսանողները գրքերը կփոխանցեն իրենց բուհերի գրադարաններին՝ որպես միջբուհական արդյունավետ համագործակցության խրհրդանիշեր:
Որպես ունկնդիր գիտաժողովին ներկա էին նաև տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, մասնակից բուհերի դասախոսներ, ուսանողներ, Հյուսիսային համալսարանի ստորաբաժանումների ղեկավարներ:
Շնորհակալություն գիտաժողովի բոլոր մասնակիցներին և կազմկոմիտեի անդամներին՝
Ռայա Ջանինյան – Հյուսիսային համալսարանի ռեկտոր, Համալսարանի համահիմնադիր
Մանթաշ Մակիչյան- Տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր
Լուսինե Ֆլջյան – Ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, բ․գ․դ․, պրոֆեսոր
Արմեն Ճուղուրյան – Գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր
Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ ԳՄԿ դեկան, ֆ-մ․գ․դ․, դոցենտ
Ամալյա Գրիգորյան - Գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի համակարգող
Մերի Այվազյան - Մանկավարժության և բանասիրության ֆակուլտետի դեկան
Լիաննա Հակոբյան - Իրավագիտության ֆակուլտետի դեկան
Քրիստինե Բայրամյան - Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հաշվապահի օգնականի ժամանակավոր թափուր հաստիքի համար

02.12.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հաշվապահի օգնականի...

Հայտարարություն թափուր հաստիքի համար

28.10.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ որակի ապահովման վա...