logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

irav.klinika1 irav.klinikaa

Հյուսիսային համալսարանի Իրավաբանական կլինիկայի ուսանողները նոյեմբերի 11-13-ը մասնակցեցին Դիլիջանում անցկացված՝ #Փախստականների իրավունքի աշնանային դպրոցի դասընթացին, որը կազմակերպվել էր «Առաքելություն Հայաստան» ՀԿ կողմից՝ #ՄԱԿՓԳՀ աջակցությամբ։
Փախստականների իրավունքի հիմնադրույթների վերաբերյալ աշխատաժողովի ընթացքում ապագա իրավաբանների և հետազոտողների համար կարևոր դասախոսություններով հանդես եկան UNHCR Armenia / ՄԱԿ ՓԳՀ-ի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ/Mission_Armenia-ի մասնագետները, ինչպես նաև մի շարք համալսարանների իրավաբանական գիտությունների թեկնածու-դասախոսները և Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի դատավորը։
Ուսանողները ծանոթացան #ՄԱԿՓԳՀ-ի մանդատին և գործունեությանը, կալանքի տակ գտնվող #փախստականների և #ապաստան հայցողների #պաշտպանության հիմնական սկզբունքներին, անկանոն մուտքի համար #չպատժելության սկզբունքին՝ հաշվի առնելով ՀՀ Քրեական նոր օրենսգիրքը։
Ներկայացվեցին նաև միջազգային պաշտպանության երաշխիքները արտահանձնման ընթացակարգում և երեխայի իրավունքների պաշտպանությունը #ապաստանի և #փախստականի #կարգավիճակի #որոշման համատեքստում։
Միջազգային պաշտպանության, #փախստականի կարգավիճակի և #ապաստանի տրամադրման ընթացակարգերի, ներառման, բացառման և դադարեցման դրույթների և այլ թեմաների վերաբերյալ դասախոսություններով հանդես եկան նաև ՄԱԿ ՓԳՀ-ի, ԵՊՀ-ի Իրավաբանական կլինիկայի և Միգրացիոն ծառայության փորձագետները:
Եռօրյա աշխատաժողովին մասնակցում էին Հյուսիսային համալսարանի, Երևանի պետական համալսարանի, «Գլաձոր» համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավաբանական կլինիկաների ուսանողները:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հաշվապահի օգնականի ժամանակավոր թափուր հաստիքի համար

02.12.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հաշվապահի օգնականի...

Հայտարարություն թափուր հաստիքի համար

28.10.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ որակի ապահովման վա...