logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

bazmalezu gitajoxov

Բազմալեզու հաղորդակցությունը դարձել է ժամանակակից աշխարհի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Այդ մարտահրավերին պատրաստ լինելու համար անհրաժեշտ է կրթել լեզուների լավ իմացությամբ սերունդ: Հյուսիսային համալսարանի, Եվրամիության և Եվրոպայի խորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Աջակցություն բազմալեզու լսարանին» երկօրյա բանաժողովը շարունակությունն էր դեռ 2020 թ. մեկնարկած նախագծի, երբ մեր երկրի համար ծանր ժամանակահատվածում էլ ավելի ընդգծվեց աշխարհին ինտեգրվելու և մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը։ «Պատերազմի և համավարակի օրերին բանաժողով կազմակերպելու համար մեծ ջանքեր պահանջվեցին, բայց իրավունք չունեինք տուրք տալու ժամանակի տրամադրություններին՝ գիտակցելով նախաձեռնության կարևորությունը», – նշում է Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը :
Հայաստանյան մի շարք կրթական հաստատությունների դասախոսների և ուսուցիչների համար կազմակերպված բանաժողով – վերապատրաստումն անցկացնում էին Եվրոպայի խորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի փորձագետներ Կատերին Կար Կարլիները և Կատյա Շնիտցերը, ովքեր տպավորված էին Հյուսիսային համալսարանի ջերմ ընդունելությամբ, սրտաբաց հյուրընկալությամբ և մասնակիցների հետ հետաքրքիր շփումներով։
Ի դեպ, փորձագետներին զարմացրել էր մեր մանկավարժների՝ իրենց հանգստյան օրը սեմինարին տրամադրելու պատրաստակամությունը։
Կենտրոն TV-ի անդրադարձը ՝ հղում
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հաշվապահի օգնականի ժամանակավոր թափուր հաստիքի համար

02.12.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հաշվապահի օգնականի...

Հայտարարություն թափուր հաստիքի համար

28.10.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ որակի ապահովման վա...