logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

alaverdyanivanyanyarmaloyan

Էրազմուս+ շարժունության հերթական ծրագիրը

Կարևորելով ուսանողների և դասախոսների ներգրավվածությունը «Էրազմուս+» շարժունության ծրագրին՝ Հյուսիսային համալսարանն առանցքային է համարում միջազգայնացման գործընթացների ակտիվացումը և համագործակցությունը արտերկրի հեղինակավոր բուհերի հետ: Մասնակցությունը Եվրոպական տարբեր բուհերում կազմակերպվող «Միջազգային շաբաթ» միջոցառումներին համալսարանը միջազգային գործընկերներին ներկայացնելու, ճանաչելի դարձնելու, համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու լավագույն միջոցներից է: Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում այս օրերին անցկացվող միջազգային շաբաթվա շրջանակում Հյուսիսային համալսարանը ներկայացնում է Արտաքին կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Իվանյանը: Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Յարմալոյանը միջազգային շաբաթվա շրջանակում գտնվում է Իսպանիայի Սևիլիայի համալսարանում։ Հյուսիսային համալսարանի լեզուների , գրականության և լրագրության ամբիոնի դասախոս Անահիտ Ալավերդյանը «Էրազմուս +» շարժունության ծրագրի շրջանակում այս օրերին դասավանդում է Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում։ Անահիտ Ալավերդյանի դասախոսություններն առնչվում են այնպիսի արդիական թեմաների, ինչպիսիք են  «Թշնամություն» և «Բարեկամություն» հասկացությունների բառային ակտուալացումը աշխարհի բրիտանական, ամերիկյան և հայկական լեզվաբանական պատկերում. ü «Թշնամություն» և «Բարեկամություն» հասկացությունների դարձվածքաբանական ակտուալացումը բրիտանական, ամերիկյան և հայկական լեզվամշակույթներում. Ոճական գործիքները՝ որպես աշխույժ և հետաքրքիր տեքստեր պատրաստելու միջոց Միջազգային համագործակցությունը կրթական գործընթացների շարունակական զարգացման կարևոր նախապայմաններից է:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...