logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հաշվապահի օգնականի ժամանակավոր թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ 12.12.2022թ.

Պաշտոնին ներկայացվող պահանջներ

Հաշվապահի օգնականը պետք է՝

  • ունենա բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան) հաշվապահության, ֆինանսների բնագավառում և առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • իմանա ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Հարկային օրենսգիրքը, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, հաշվապահական և ֆինանսական հաշվառումը կանոնակարգող այլ նորմատիվ իրավական ակտեր, Հյուսիսային համալսարանի կանոնադրությունը, կարգերը, ներքին կարգապահական կանոնները և այլ իրավական ակտերը (northern.am),
  • տիրապետի ֆինանսական և/կամ հաշվապահական հաշվառման ծրագրերին (ՀԾ և այլ),
  • տիրապետի առնվազն մեկ օտար լեզվի[1],
  • տիրապետի Microsoft Offise ծրագրային փաթեթին (Word, Excel, PowerPoint) և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Դիմում (կից ձևաչափ)
  • Ինքնակենսագրություն՝ CV
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը   Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին։

 

[1]   Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի B1 մակարդակին համապատասխան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ որակի ապահովման վարչության առաջատար մասնագետի թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ 10.11.2022թ.

Պաշտոնին ներկայացվող պահանջները

  • ունենա բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան) և կրթության ոլորտում 1 տարվա աշխատանքային փորձ (սոցիոլոգիական կրթությունը կամ համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
  • իմանա ՀՀ Սահմանադրությունը, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերը, Համալսարանի կանոնադրությունը, կարգերը, ներքին կարգապահական կանոնները և այլ իրավական ակտեր (northern.am),
  • տիրապետի որակի ապահովման հիմնախնդիրներին,
  • տիրապետի առնվազն մեկ օտար լեզվի (Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի B1 մակարդակին համապատասխան)
  • իմանա հարցումների իրականացման, ֆոկուս խմբերի կազմակերպման ընթացակարգերը,
  • տիրապետի համակարգչային Microsoft Office (Word, Excel, Power Point) ծրագրերին և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Դիմում (կից ձևաչափ)
  • ինքնակենսագրություն՝ CV
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) կրկնօրինակը
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) կրկնօրինակը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի կրկնօրինակը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կրկնօրինակը: 

Համապատասխան թեկնածուները կարող են փաստաթղթերն ուղարկել   Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին։

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոնի ղեկավարի թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ 19.09.2022թ.

Պաշտոնին ներկայացվող պահանջներ

  • ունենա բարձրագույն կրթություն (բանասիրական գիտությունների թեկնածուի կամ (առնվազն) մագիստրոսի աստիճան) լրագրություն, հանրային կապեր մասնագիտություններով և լրատվական ոլորտում աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ,
  • իմանա ՀՀ Սահմանադրությունը, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նոր­մատիվ իրավական ակտերը, Համալսարանի կանոնադրությունը, կարգերը, ներքին կարգապահական կանոնները և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտեր (northern.am),,
  • իմանա կրթության ոլորտում հանրային կապերի առանձնահատկություններն և զարգացման միտումները,
  • տիրապետի հայերենին (գերազանց), անգլերենին և ռուսերենին[1],
  • ունենա համարկագչով, ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,
  • տիրապետի տեսանկարահանման և լուսանկարահանման սկզբունքներին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Դիմում (կից ձևաչափ)
  • Ինքնակենսագրություն՝ CV
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը   Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին։

 

[1] Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի  B2  մակարդակներին համապատասխան

 

 

ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ   ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ

Հյուսիսային համալսարանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին կազմակերպում է միջբուհական ուսանողական գիտաժողով «Մասնագիտական կրթությունը ուսանողի աչքերով» խորագրով։

Գիտաժողովին մասնակցոււթյան պայմաններն են․

  • առավելագույնը 10 րոպե տևողությամբ ուսանողի սահիկահանդեսի փոխանցում գիտաժողովի կազմկոմիտե՝ մինչև սթ հոկտեմբերի 8-ը,
  • սահիկահանդեսի ներկայացման վերաբերյալ խորհրդատու դասախոսի գրավոր երաշխա­վորություն։

Գիտաժողվի աշխատանքային լեզուն  հայերենն  է, սահիկահանդեսները կարող են ներկայացվել նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Օրակարգ 

Լավագույն ելույթները կտպագրվեն ս․թ․ դեկտեմբերին, իսկ գիտաժողովի նյութերի  էլեկտրոնային տարբերակը գիտակրթական  կազմակերպությունների պաշտոնական կայքերում կտեղադրվեն ս․թ․ նոյեմբերին։

 Լրացուցիչ հարցերի համար դիմել գիտաժողովի կազմկոմիտե

հեռ (055) 09-71-70

          (094)11-21-40

Էլ փոստ։ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Մրցույթի գլխավոր հովանավորն է Հյուսիսային համալսարանն իր բժշկական քոլեջով և ավագ դպրոցով

Մեկնարկել է «Միսս աշակերտուհի 2022» գեղեցկության մրցույթը, որին կարող են մասնակցել 6-16 տարեկան աղջիկներ Երևանից և մարզերից։
Հայտերն ընդունվում են missyerevan.am կայքում, հեռ.՝ 091 330203։
Մրցույթի գլխավոր հովանավորն է Հյուսիսային համալսարանն իր բժշկական քոլեջով և ավագ դպրոցով։

 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հաշվապահի օգնականի ժամանակավոր թափուր հաստիքի համար

02.12.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հաշվապահի օգնականի...

Հայտարարություն թափուր հաստիքի համար

28.10.2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ որակի ապահովման վա...