logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

logo cig

 

 

 

 

Հյուսիսային համալսարանում «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով ձեռնարկի մշակման համար անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

Հյուսիսային համալսարանը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրի համաձայն իրականացնում է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» կրթական ծրագիրը: Ծրագրի նպատակը մարզերում (մասնավորապես ծրագրով նախատեսված Լոռու մարզում) հեռակա կրթաբլոկի դասընթացների դասավանդումն է հեռավար կրթության մեթոդաբանությամբ, որի իրականացման շրջանակներում նախատեսվում է հեռավար դասընթացների մշակում, ներդրում և կազմակերպում MOODLE հարթակում:

 

Ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում է հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով ձեռնարկի մշակում և տպագրություն:

Ձեռնարկը նախատեսված է ներկայացնելու հեռավար ուսուցման զարգացման միտումները և միջազգային փորձը, Հայաստանում հեռավար ուսուցում կազմակերպելու առանձնահատկությունները և մեթոդաբանությունը:

Հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով ձեռնարկի մշակման համար Հյուսիսային համալսարանը նախատեսում է ներգրավել անհատ խորհրդատուի, որի կողմից իրականացվող հիմնական գործողություններն են.

  • Հեռավար ուսուցում կազմակերպելու նպատակով ձեռնարկի պատրաստում, որը պետք է համապատասխանի հետևյալ տեխնիկական պահանջներին և պետք է ներառի անդրադարձ հետևյալ թեմաներին.

Տեխնիկական պահանջներ

  • նյութի շարադրման ծավալը՝ նվազագույնը 120 էջ,
  • UNICODE ֆոնտ, GHEA Grapalat տառատեսակ, A5 ֆորմատ,
  • 11 տառաչափ, 1,0 տողամիջյան տարածք:

Ձեռնարկի բովանդակային պահանջներ

  • հեռավար ուսուցման զարգացման միտումների ներկայացում
  • հեռավար կրթության կազմակերպման տեղական/միջազգային փորձի ուսումնասիրում,
  • հեռավար ուսուցման մեթոդաբանական առանձնահատկությունները,
  • հեռավար ուսուցման եղանակների ներկայացում,
  • հեռավար ուսուցման գործընթացի կառավարման բնութագրում,
  • հեռավար ուսուցման հարթակի ձևավորման վերլուծություն,
  • հեռավար ուսուցման ակադեմական էթիկայի և ազնվության ներկայացում,
  • հեռավար ուսուցման որակի ներքին ապահովման համակարգի մեկնաբանում,
  • հեռավար ուսուցման գործընթացի կանոնակարգման ներկայացում:
  • Դրամաշնորհային ծրագրի նպատակների հենքով քննարկումներ բուհի աշխատակիցների հետ, ներկայացնելով հեռավար ուսուցման կազմակերպման գործընթացը, հստակեցնելով հեռավար ուսուցման արդյունավետ իրականացման քայլերը:
  • Քննարկումներ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հեռավար ուսուցման մոդուլների կազմման, վիրտուալ միջավայրում ուսանողների հետ աշխատելու, կրթության որակի վերահսկման առանձնահատկությունների վերաբերյալ:
  • Քննարկումների հիման վրա մշակված ձեռնարկի լրամշակում:

Աշխատանքների իրականացման ժամանակահատվածը սահմանվում է մեկնարկից հետո 4 ամիս տևողությամբ:

Անհատ խորհրդատուի ընտրության պահանջվող որակավորման պահանջներն են՝

Ընդհանուր որակավորում (առավելագույնը 30 միավոր

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում (ցանկալի է գիտական աստիճան):
  • Microsoft Office փաթեթի իմացություն (Word, PowerPoint):
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն:

Ընդհանուր աշխատանքային փորձ ռավելագույնը 30 միավոր)՝

  • Ձեռնարկների մշակման փորձառություն:
  • Բուհում դասավանդման առնվազն 5 տարվա փորձառություն:

Աշխատանքային փորձի համապատասխանությունը տվյալ ոլորտին ռավելագույնը 40 միավոր)՝

  • Հեռավար կրթության ուսումնական գործընթացի իմացություն:
  • Հեռավար ուսուցման զարգացման միտումների միջազգային և հայրենական փորձի իմացություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ պետք է ներկայացնեն

  • գրավոր դիմում (դիմումի ձևը կցվում է)
  • ինքնակենսագրական տվյալներ (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
  • աշխատանքների իրականացման համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային փորձի տեսանկյունից ներկայացված պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները:

Հետաքրքրված անձինք նշված փաստաթղթերը կարող են ներկայացնել «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ (ՀՀ, ք.Երևան, Ալ. Մանուկյան 15ա, հեռ. 093501411) կամ ներկայացնել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեով, մինչև 2018 թվականի մարտի 23-ը, ժամը 14:00:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...