logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

university 2

Հնարավորություն է տրվում մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրին

2018թ. Երևանի Հյուսիսային համալսարանը «Erasmus+» ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագիր է կնքել Լեհաստանի Ժեշուվի համալսարանի հետ՝ 2018-2021թթ. ընկած ժամանակահատվածի համար:

Ժեշուվի համալսարանը հիմնադրվել է 2001թ.: Ունի 12 ֆակուլտետ, մոտ 22.000 ուսանող և ավելի քան 2000 աշխատող:

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է ուսանողների և դասախոսների փոխանակում 2 համալսարանների միջև «Կառավարում»,  «Օտար լեզուներ»,  «Իրավագիտություն» մասնագիտությունների գծով:

Առաջիկայում նախատեսվում է միայն 1 դասախոսի փոխանակում:

Փոխանակման ծրագրին դիմած մասնակիցները ընտրվելու են մրցութային հիմունքներով՝ նախապես ձևավորված հանձնաժողովի կողմից:

Մրցույթին մասնակցել ցանկացող դասախոսները կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) ներկայացնել արտաքին կապերի բաժին մինչև 25.09.2018թ.:

Հայտարարություններ

Հայտարարություն Հյուսիսային համալսարանի ուսանողների համար

09.09.2019
Հայտարարություն Հյուսիսային համալսարանի ուսանողների համար

  Բացառիկ հնարավորություն Հյուսիսային համալսարանի  ուսանողների համար Հ...

Հայտարարություն

29.08.2019
Հայտարարություն

 ԲԿԲՓ աշխատաժողով-վերապատրաստում «Համալսարանական կառավարման ամբողջական մոտ...

Գլխավոր նորություններ