logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

logo nu coloured 

                ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

 

 

 

 




ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ մայիսի 15-16-ը «Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողովի համատեքստում, Հյուսիսային համալսարանը հայտարարում է համադպրոցական մրցույթ՝ ավագ դպրոցների 12-րդ դասարանի աշակերտների համար հետևյալ անվանակարգերում՝

  1. «Թումանյանի բանաստեղծությունների լավագույն ասմունքող»,
  2. «Իմ Թումանյանը» (շարադրություն),
  3. Թումանյանին նվիրված աշակերտական բանաստեղծություններ:

Մրցույթին մասնակցելու պայմանները

Ասմունքի մրցույթը տեղի կունենա մայիսի 13-ին, իսկ  շարադրությունների և բանաստեղծությունների էլեկտրոնային  տարբերակները, ինչպես նաև ասմունքի մրցույթի մասնակցության լրացված հայտը կարող եք ուղարկել  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեով մինչև մայիսի 9-ը: Շարադրությունների և բանաստեղծությունների մրցույթի արդյունքները կամփոփվեն ս.թ. մայիսի 15-16-ին՝ համալսարանում անցկացվող «Հովհաննես Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» թեմայով միջազգային գիտաժողովի ընթացքում:

Լավագույն մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով և կպարգևատրվեն հետևյալ մրցանակներով՝

1-ին կարգի  մրցանակ՝  8 հոգի՝ Հյուսիսային համալսարանի անվճար ուսուցման համակարգում ցանկացած մասնագիտությամբ սովորելու հնարավորություն: Գերազանց առաջադիմության դեպքում ուսումնառության հաջորդ տարիներին անվճար ուսուցման հնարավորությունը կպահպանվի:

2-րդ կարգի  մրցանակ՝  10 հոգի՝ Հյուսիսային համալսարանում ցանկացած մասնագիտությամբ ուսման վարձի 50 տոկոսի զեղչմամբ սովորելու հնարավորություն:

3-րդ կարգի  մրցանակ՝  12 հոգի՝ մեկօրյա ուղևորություն Թբիլիսի՝ Թումանյանի տուն-թանգարան այցելությամբ:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 55-40-52,010 559776  կամ էլեկտրոնային նամակ ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  հասցեներով:

Մասնակցության հայտ անհատ մասնակիցների համար

Մասնակցի անունը, հայրանունը և ազգանունը

 

Ծննդյան օր, ամիս, ամսաթիվ

 

Կրթական հաստատություն, հասցե

 

Դասարան

 

Մրցույթի անվանակարգ

 
   

Հայտարարություններ

ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

15.04.2019
 ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

                  ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄ...

Հայտարարություն

10.04.2019
Հայտարարություն

Հարգելի՛ շահակիցներ, Սույն թվականի ապրիլի 12-ին, ժամը 13:30-ին, Հյուսիսային համա...

Գլխավոր նորություններ