logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

HAYTARARUTYUN

 ԲԿԲՓ աշխատաժողով-վերապատրաստում

«Համալսարանական կառավարման ամբողջական մոտեցում և վերջնաարդյունքների հանդեպ համընդհանուր պատասխանատվություն» եվրոպական փորձագետ Դոկտոր Փոլ Օլիարի մասնակցությամբ /Ուոթերֆորդի տեխնոլոգիական համալսարան,Իռլանդիա/

 

5-6 սեպտեմբեր, 2019

Անցկացման վայրը՝ Հյուսիսային համալսարան, Ալեք Մանուկյան 15 ա, Երևան, Հայաստան, 6-րդ հարկ, նիստերի դահլիճ

Աշխատաժողով-վերապատրաստման նպատակն է աջակցել համալսարանների վարչական աշխատակազմերին, կառավարիչներին զարգացնել և ներդնել, ինչպես նաև կիրառել կառավարման ամբողջական մոտեցումը համալսարանի կառավարման գործընթացներում: Հարկավոր է սովորել, թե ինչպես հստակեցնել համալսարանական կառույցների դերակատարությունները և պատասխանատվությունները համալսարանի ընդհանուր կառավարման համակարգում, ինչպես նաև ստեղծել ամուր փոխկապակցվածություն այդ դերակատարությունների, պատասխանատվությունների, կրթական վերջնաարդյունքների և բուհերի հիմնական ցուցանիշների միջև: Համալսարանները պետք է ավելացնեն անհատների, կառուցվածքային միավորների, ֆակուլտետների, տնօրենների կշիռը համալսարանի կառավարման գործընթացում:

Կրթական վերջնաարդյունքներ՝ մասնակիցները պետք է սովորեն, թե ինչպես պետք է կարողանան ձևավորել համալսարանների ստորաբաժանումների պատասխանատվության շրջանակը աշխատակազմի ներգրավման, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ռազմավարական ուղղություներով:

Թիրախային խմբեր՝ ռեկտորներ, պրոռեկտորներ, վարչակազմի այլ ներկայացուցիչներ՝ ներգրավված համալսարանի կառավարման գործընթացում (դեկաններ, ամբիոնի վարիչներ, որակի ապահովման բաժնի աշխատակիցներ, դասախոսներ, որոք հանդիսանում են համալսարանի գիտխորհրդների, խորհրդների անդամներ, արտաքին շահեկիցներ, որոնք ներգրավված են համալսարանների կառավարման մարմիններում, ուսխորհրդների ղեկավարներ):

 Օրակարգ

 

Հայտարարություններ

Հայտարարություն Հյուսիսային համալսարանի ուսանողների համար

09.09.2019
Հայտարարություն Հյուսիսային համալսարանի ուսանողների համար

  Բացառիկ հնարավորություն Հյուսիսային համալսարանի  ուսանողների համար Հ...

Հայտարարություն

29.08.2019
Հայտարարություն

 ԲԿԲՓ աշխատաժողով-վերապատրաստում «Համալսարանական կառավարման ամբողջական մոտ...

Գլխավոր նորություններ