Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչի պաշտոնի համար:
Հիմնական պահանջները՝
- ունի առնվազն 5 տարվա գիտամանկավարժական կամ գիտակազմակերպական աշխատանքի փորձ,
- տվյալ մասնագիտության գծով գիտության թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան,
- ունի մասնագիտական կրթական ծրագրեր, ուսումնական պլաններ կազմելու ունակություն,
- իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
- ունի համակարգչով աշխատելու ունակություն,
- կարողանա և՛ բանավոր, և՛ գրավոր հաղորդակցվել անգլերեն[1], ռուսերեն և հայերեն լեզուներով:
Դիմելու վերջնաժամկետը՝
1 նոյեմբերի 2019թ.
Հասցե` Երևան, Ալեք Մանուկյան 15ա:
Մրցույթին մասնակցելու կարգի և հիմնական պարտականություններին ծանոթանալու համար զանգահարել 010 55 40 56
[1] Common European Framework of reference for languages - B2 և C1 մակարդակներին համապատասխան: