logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

apaga 

«Հորիզոն-2100» գիտական, գիտագործնական և գիտաֆանտաստիկ աշխա­տանք­ների առցանց միջազգային մրցույթ՝ նախաձեռնած Ռուսաստանի ապագայի մոդելավորման կենտրոնի կողմից:

Հորիզոն-2100-ը միացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկ­մանը՝  «Համակողմանի համագործակցության դերը մոլորակի ապագայի կառուցման գոր­ծում» թեմայով:  Մրցույթի արդյունքները ներկայացվելու են 2020 թվականի սեպ­տեմբերին:

Մրցույթին հրավիրվում են մասնակցելու 16- 26 տարեկան երիտա­սարդ­ներ, որոնք իրականացնում են գիտական, գիտագործնական գործու­նեու­թյուն կամ զբաղված են գրական-գիտաֆանտաստիկ ստեղծագոր­ծական աշխատանքներով:

Հորիզոն 2100 միջազգային երիտասարդական նախագիծը միացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային 2020 թվականին:

Մրցույթն անցկացվում է հետևյալ երեք անվանակարգերում.

  • Մինչև 2045 թվականը (2045 թվականին ՄԱԿ-ը նշելու է իր կազմա­վորման 100-ամյակը) աշխարհին սպառնացող վտանգների հաղթա­հարմանը կամ մարդկության կայուն ապագայի կառուցմանը միտ­ված լավագույն գիտական, գիտահետազոտական կամ ճարտա­րագիտական ստարտափ:
  • 2100 թվականի շրջադարձին Մոլորակի և մարդկության զարգացման գի­տա­կան տեսլականն արտացոլող և դրա տարաբնույթ սցենարների զարգացմանն ուղղված լավագույն գիտական հոդված, գիտա­հե­տազոտական և գիտագործ­նական աշխատանք,
  • 2100 թվականի շրջադարձին ապագայի երևակայելի նորարական և ինքնա­տիպ գաղափարներ, իրադարձություններ, երևույթներ նկա­րագրող լավա­գույն գիտաֆանտաստիկ աշխատանք՝ պատմվածք, ակնարկ, ռեպորտաժ:

Նախագծի պաշտոնական լեզուներն են ռուսերենը և անգլերենը:

Մրցույթի անցկացման ժամկետներն են՝

  • աշխատանքների ընդունման վերջնաժամկետ՝  31 մայիս 2020,
  • աշխատանքների փորձաքննություն՝ 2020 թվականի հունիսի 1-ից հունիսի 25-ը,
  • մրցույթի արդյունքների ամփոփում, հաղթողների որոշում  և հաղթողների շնորհանդես՝ հուլիսի 26-ից մինչև 30-ը:

Մրցույթի եզրափակիչ միջոցառումներ

  1. Մրցույթի հաղթողները կհրավիրվեն մասնակցելու «Ապագան միա­սին ձևավո­րենք» միջազգային երիտասարդական ֆորումին, որի ընթացքում կհանձնվեն դիպլոմները: Ֆորումի անցկացման ժամկետը՝ 2020 թվականի հուլիս-օգոստոս: Հստակ ժամկետները կհայտա­րարվեն COVID-19 համավարակի հետ կապված իրավիճակի կայունացումից հետո:
  2. «Հորիզոն-2100» մրցույթի գլխավոր հաղթողը կհրավիրվի Նյու Յորք՝ մասնակ­ցելու ՄԱԿ-ի 75-րդ Գլխավոր ասամբլեայի միջոցառումներին ս.թ. սեպտեմ­բերի 19-ից 23-ը:
  3. Եզրափակիչ փուլ անցածների աշխատանքները կհրապարակվեն Ապագայի մոդելավորման կենտրոնի գիտական աշխատանքների տեղեկատուի մեջ, ինչպես նաև Գիտաֆանտաստիկ ստեղծագոր­ծություն­ների գրական ալմանա­խում մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը:

Մրցույթին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ նախագծի կայ­քում:

Ռուսերեն տարբերակ՝  https://www.futurible.space/?p=2031

Заявка для скачивания: Анкета-Заявка (скачать)

Անգլերեն տարբերակ - https://www.futurible.space/?p=2038

Հղում դիմումի ներբեռնման համար՝ Հայտի ձևանմուշ (download)

Հայտի ներբեռնման անհնարինության դեպքում կազմակերպիչները տրամադրում են հայտի էլեկտրոնային տարբերակները: Հայտերի և էլեկտրոնային տարբերակների համար նամակ ուղարկել՝

Անգլերենով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ 

Ռուսերենով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Նախագծի համակարգողներ՝

Անակա Սաթիշ /ռուսերեն, անգլերեն, հինդի/

Պենկա Դոնևա /բուլղարերեն, ռուսերեն, անգլերեն/

Ալիսա Շաֆիկովա /ռուսերեն, անգլերեն/

Մրցույթի կազմակերպիչ՝ Ապագայի մոդելավորման կենտրոն /Ռուսաստան/

https://www.futurible.space/

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...