Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ
Մրցույթի մասնակցության անհրաժեշտ փաստաթղթեր
- Կրթության որակավորման մասին վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը (դիպլոմի պատճեն(ներ)ը),
- Անձնագրի պատճենը։
Մրցույթի հայտերը ներկայացնել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեով մինչև մայիսի 7-ը, ժամը 17։00։
Ռեկտորի գործավարի թափուր հաստիքին ներկայացվող պարտադիր պահանջներն են՝
• բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
• հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
• էլեկտրոնային ռեսուրսներով աշխատելու, այդ թվում համակարգչային MS Word, Power Point, Excel ծրագրերով աշխատելու հմտություններ:
Ռեկտորի գործավարի պաշտոնեական պարտականություններն են.
1.1. Իրականացնում է ռեկտորի գործուենության կազմակերպական և տեխնիկա-տեղեկատվական աշխատանքները:
1.2. Ապահովում է պաշտոնական գրությունների և այլ փաստաթղթերի պատշաճ ձևաչափով կազմումը:
1.3. Իրականացնում է ռեկտորի պայմանավորվածությունների և հանդիպումների կազմակերպումը և համակարգումը:
1.4. Ռեկտորի հանձնարարությամբ կազմում է խորհրդակցությունների, ռեկտորատի նիստերի օրակարգերը, դրանք տրամադրում ռեկտորատի անդամներին:
1.5. Իրականացնում է խորհրդակցությունների, ռեկտորատի նիստերի ընթացքի ու արդյունքների արձանագրումը:
1.6. Ապահովում է ստորագրման ներկայացվող փաստաթղթերի ձևավորումը և
կազմում է պատասխան փաստաթղթերի նախագծեր:
1.7. Հետևում է ռեկտորի հրամանների և հանձնարարականների կատարման ընթացքին:
1.8. Ապահովում է ստացված փաստաթղթերի փոխանցումը համալսարանի քարտուղարություն՝ գրանցման համար:
1.9. Պատասխանում է հեռախոսազանգերին, իրականացնում համալսարանի էլեկտրոնային նամակագրության վարումը՝ վերահասցեագրում ստացված նամակները համապատասխան ստորաբաժանումներին: