«ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՐԱՓՈՓՈԽ ԱՇԽԱՐՀՈՒՄ»
միջազգային գիտաժողով
(ք. Երևան, 1-2 դեկտեմբերի, 2021թ.)
Հյուսիսային համալսարանը 2021թ. դեկտեմբերի 1-2-ը կազմակերպում է «Մրցունակ կրթության և գիտության հիմնախնդիրները հարափոփոխ աշխարհում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված բուհի հիմնադրման 25-ամյակին:
Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները, հայցորդները, դասախոսները, գիտությունների թեկնածուներն ու դոկտորները:
Գիտաժողովի բնագավառներն են՝
- պատմություն,
- իրավագիտություն,
- քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
- արևելագիտություն,
- տնտեսագիտություն,
- մանկավարժություն,
- հոգեբանություն,
- բանասիրություն և լրագրություն:
Հոդվածը պետք է համապատասխանի գիտաժողովի խորագրին:
Գրախոսության փուլը հաղթահարած հոդվածները տպագրվելու են առանձին ժողովածուի տեսքով, և յուրաքանչյուր հեղինակ ստանալու է 1 անվճար օրինակ:
Բոլոր հոդվածներն ունենալու են DOI միջազգային ստանդարտ համարներ և հրապարակվելուց հետո տեղադրվելու են Արցախի էլեկտրոնային գրադարանի կայքում (www.artsakhlib.am):
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2021թ. նոյեմբերի 12-ը լրացնել մասնակցության հայտը և զեկուցման հիմնադրույթների (թեզիսների) հետ միասին ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային փոստին:
Գիտական աստիճան չունեցողները հայտի և հոդվածի հիմնադրույթների հետ միաժամանակ պետք է ուղարկեն գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը:
Գիտաժողովն անցկացվելու է առկա, հեռակա և հեռավար ձևաչափով:
Հոդվածները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենն ու անգլերենը: Օտար լեզուներով զեկուցումներն ուղեկցվելու են համաժամանակյա թարգմանությամբ:
Հոդվածին ներկայացվող տեխնիկական պահանջներն են՝
- Հոդվածը պատրաստվում է՝ օգտագործելով Microsoft Word 2003 տեքստային խմբագրիչը,
- Հոդվածի հայերեն տեքստում օգտագործել Sylfaen, ռուսերեն և անգլերեն տեքստերում՝ Times New Roman տառատեսակները,
- Հոդվածի ծավալը՝ 8-15 էջ՝ ներառյալ ամփոփագրերը,
- Հոդվածի առաջին էջի մեջտեղում թավ (Bold) 13 pt տառաչափով գրվում է հոդվածի վերնագիրը, մեկ տող ներքև՝ էջի մեջտեղում, մեծատառով և թավ (Bold) 13 pt տառաչափով գրվում է հեղինակի անուն, ազգանունը,
- Մեկ տող ներքև գրվում է հեղինակի գիտական աստիճանը, կոչումը (առկայության դեպքում), աշխատանքի վայրը, պաշտոնը (ամբողջությամբ` առանց հապավումների), քաղաքը և երկիրը: Մեկ տող ներքև նշվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն,
- Մեկ տող բաց թողնելով 12 pt տառաչափով, շեղատառ (Italic), թավ (Bold) ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (аннотация, abstract), որտեղ 70-100 բառի սահմաններում պետք է արտացոլվեն հետազոտության նպատակները, խնդիրները, մեթոդները, ինչպես նաև հեղինակի հիմնական եզրահանգումները: Ամփոփագիրը պետք է իրենից ներկայացնի ինքնուրույն տեքստ, որը կնկարագրի հետազոտության հիմնական արդյունքներն առանց հոդվածն ընթերցելու: Ամփոփագրում պետք չէ բառացիորեն կրկնել հոդվածի նախադասությունները,
- Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է գրել «Հիմնաբառեր» և նշել 7-10 հիմնաբառ,
- Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից: Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ,
- Էջի ֆորմատը՝ 170*240 մմ, լուսանցքները բոլոր կողմերից` 20 մմ,
- Հիմնական տեքստը շարադրվում է 12 pt տառաչափով, միջտողային հեռավորությունը՝ 1,15,
- Հոդվածի լեզվից տարբերվող մյուս 2 լեզուներով ամփոփագրերը պարտադիր են, որոնք պետք է լինեն հոդվածի սկզբնական մասի (վերնագրից մինչև հիմնաբառերը ներառյալ) թարգմանությունը և տրվում են հիմնական տեքստից հետո,
- Հղումները տրվում են տողատակում՝ 10 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման մեջ պետք է ներկայացված լինեն աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (Bold), աշխատանքի վերնագիրը, հատորը, հրատարակության վայրը, տարեթիվը և էջ(եր)ը,
- Հոդվածի բոլոր էջերը պետք է համարակալված լինեն էջի ներքևում (մեջտեղում):
Նշված չափորոշիչներին չհամապատասխանող հոդվածները չեն քննարկվելու:
Կեցության ծախսերը հոգում են մասնակիցները կամ գործուղող կազմակերպությունը:
Գիտաժողովի կազմկոմիտե
Կազմկոմիտեի նախագահ՝ Հյուսիսային համալսարանի ռեկտոր, տ.գ.թ. Մհեր Բորիսի Մակիչյան
Կազմկոմիտեի փոխնախագահ՝ Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Համլետի Հարությունյան
Հեռախոս՝ (+374) 10 55-41-35, (+374) 55 27-77-55,
Էլեկտրոնային փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։: