Մեսրոպ Մաշտոց Համալսարանը 2021 թվականի նոյեմբերի 27-ին` ժամը 10:00-ին, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված Հայոց պետականության վերականգման 30-ամյակին և ՄՄՀ հիմնադրման 25-ամյակին:
Գիտաժողովի կազմկոմիտեն հրավիրում է գիտական և փորձագիտավերլուծական հանրության բոլոր ներկայացուցիչներին մասնակցելու պատմության և քաղաքականության արդի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին:
Մանրամասն՝ https://mmu.am/?p=6539&fbclid=IwAR3MmfrXFYSj6WcJzb-tjwBjhCK6Uuy-ad27bBEoh6W6JNEot5dNb7q4sYY&lang=hy