logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

logo nu coloured

 

Ս.թ. դեկտեմբերի 6-ին տեղի կունենա  միջազգային  սեմինար-վերապատրաստում «ՀՀ բարձրագույն կրթության մեջ ներառականության քաղաքականության և փորձի բարելավման միտումները» թեմայով, որը նախաձեռնել են Հայաստանի Էրազմուս + Ազգային գրասենյակը, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը և Հյուսիսային համալսարանը:

Մեկօրյա սեմինար-վերապատրաստման ընթացքում միջազգային փորձագետ, Վերին Ավստրիայի Կիրառական գիտությունների համալսարանի Բազմազանության կառավարման բաժնի ղեկավար, մագիստր, դոկտոր Մարտինա   Գոշը կվերապատրաստի ներկաներին հետևյալ հարցերի շուրջ.

  1. Ի՞նչ է ներառականությունը բարձրագույն կրթության մեջ,
  2. Սոցիալական չափման և ներառականության զարգացման միտումները Եվրոպայում և ամբողջ աշխարհում,
  3. Ինչպիսի՞ խոչընդոտներ կան Հայաստանի բարձրագույն կրթության համատեքստում՝ կապված ներառականության լիարժեք ներդրման հետ,
  4. Հեռավար կրթության առավելությունները ներառականության ընդլայնման լավագույն հնարավորություն,
  5. Ինչպե՞ս բարեփոխել ծրագրերը՝ հենվելով յոթ կարևորագույն սկզբունքների վրա,
  6. Ինչպե՞ս ներմուծել լավագույն եվրոպական փորձը:

Միջազգային  սեմինար-վերապատրաստման օրակարգ

Միջոցառում-վերապատրաստման ընթացքում կապահովվի համաժամանակյա թարգմանություն:

Միջոցառմանը կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/DjtHCtwzMofBQcDAA:

Միջոցառմանը կարող եք մասնակցել ZOOM հարթակում:

ZOOM հղում: https://us02web.zoom.us/j/86710296749?pwd=aWovaEt6Z2xZKzhSOEVCbEJrOFFrQT09

ID: 867 1029 6749

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...